Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#32 (1403) 18.08.2021 – 24.08.2021

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

1992 թ. մարտի 3-ին, ժամը 18-ի մոտ, Քարվաճառի շրջանի տարածքում Ադրբեջանի ազգային բանակի տարբերանշաններով «Մի-8» ուղղաթիռը գրոհել եւ խոշոր տրամաչափի գնդացրով գնդակոծել է «Մի-26» բանակային ուղղաթիռը, որը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանից Հայաստան էր տեղափոխում ավելի քան 50 վիրավորների ու փախստականների, հիմնականում կանանց ու երեխաների:

ՏՈՆ՝ ՊԱՏՎԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Օգոստոսի 8-ին Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նկարիչ Գարիկ Հարությունյանի հեղինակած «ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ» գիրք-ալբոմի շնորհանդեսը և 44-օրյա պատերազմում զոհված հերոսների նկարների ցուցահանդեսը՝ կազված 53 նկարից: