#23 (1394) 16.06.2021 – 22.06.2021

21 տարեկան ազատ ոճի ըմբշամարտիկ, 57 կգ քաշային կարգ: Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ:

Արցախ աշխարհի մշակութային մասունքների պահպանման և հանրայնացման խնդիրն այսօր, առավել քան երբևէ, արդիական է ու կարևոր: Վերջին պատերազմից հետո, երբ փորձ է արվում գնահատել Արցախի տարածքներում մինչև պատերազմը եղած մշակութային կոթողների կորստյան մասշտաբները, պատկերն առավել քան անմխիթար է թվում:

-Դավիթս շատ սիրուն էր, աշխարհի ամենասիրուն տղան էր,- ասում է տիկին Լուսյան: Ես գլխով եմ անում, իհարկե, սիրուն էր, ամենասիրունն էր աշխարհում:

Վերջերս կայացավ ՀՀ քունգ-ֆուի 8-րդ բաց առաջնությունը, որին մասնակցեցին Արցախից ու ՀՀ տարբեր քաղաքներից ու գյուղերից 7 ֆեդերացիաների ու ակումբների 130 մարզիկներ:

Տեսանյութը, որում պատերազմի ամենաթեժ օրերին հրամանատարական կետից խրոխտ ձայնով հրամաններ է տալիս դաշտային համազգեստով զինվորականը, զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանն է: