Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#6 (1326) 12.02.2020 – 18.02.2020

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

«Ստելս» ռմբակոծիչ. այս դասի ինքնաթիռը կատարում է մեկ կարևորագույն խնդիր. անհասանելի և աննկատ մնալով հակառակորդի ՀՕՊ ուժերի և ավիացիայի համար՝ մեծ հեռավորությունից խոցում է ռազմավարական կարևորագույն նշանակետերը, այս կերպ կաթվածահար անելով հակառակորդին։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԲՈՎՈՒՄ

Զինվորական երդման բովում

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է «1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 8-ին և 9-ին բանակային զորամիավորումներում անցկացվել են ՀՀ զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ, որոնց ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների հարազատներ, հյուրեր:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐ

Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիվ, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ուղեկցությամբ, այցելել է մարտական հենակետեր։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

«Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, հաղթության ու արիության բանակ». այս խորագիրն էր կրում ՀՀ Արագածոտնի մարզի Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացված հերթական միջոցառումը` նվիրված հայոց բանակի 28-ամյակին: