Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1307) 18.09.2019 – 24.09.2019

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Պաշտպանության բանակի 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ զինծառայողների դաշտային վարժվածությունը, կրակային և ֆիզիկական պատրաստությունը, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և արագ գործելու կարողություններն ու հմտությունները կատարելագործելու նպատակով օրերս կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերի և միավորումների գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հետ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ:

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ՌՈՄԱՅՈՒՄ»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում» կայացավ: Ընդ որում, կայացավ այնպես, ինչպես երազում էին նրա և «Ռոմայի» բոլոր երկրպագուները: Ո՞վ կարող էր ենթադրել, որ մեր առաջատարը ոչ միայն հենց առաջին խաղում կընդգրկվի մեկնարկային կազմում, այլև ընդամենը 30 րոպե անց կդառնա գոլի հեղինակ:

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ...

Արմին Վեգների նամակի շարունակությունն է՝ գրված 1932թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.
«Արդեն 1915թ. ես ընկերացել էի Յոհաննես Լեփսիուսի հետ։