Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (1302) 14.08.2019 – 20.08.2019

ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՊՆ պատվերով ՀՀ բուհերում կրթություն ստացած շրջանավարտների վիճակահանության արարողությունը:

ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ

Քասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին ամբողջ վեհությամբ ու շքեղությամբ բազմած է Սաղմոսավանքը: Բնության այս գեղեցիկ ու գողտրիկ անկյունում օգոստոսի 10-ին նորակոչիկների երդման արարողությունն էր:

ԶՈՐԱՑՐՎԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ…

Կառլեն Հակոբյանը մարտարվեստի դպրոցում իմ և որդիներիս ուսուցիչն էր: Զուսպ, պարտաճանաչ, իր գործին նվիրված երիտասարդ մարզչին սաները միշտ մեծ հարգանքով ու սիրով էին վերաբերվում: Ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև անվճար ընդունվել մագիստրատուրա:

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ-2019»

Լուսանկարային ռեպորտաժ՝ «Միջազգային բանակային խաղեր-2019»-ից:

ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՏՈՒՆԴ

Նարեկ Հակոբյանը նոր է իջել դիրքերից: Նա մալուխներ է փռել վտանգավոր տարածքում, որ դիրքապահների ծառայությունն ավելի անվտանգ լինի, որ սահմանապահ տղաները կարողանան հսկել հակառակորդի յուրաքանչյուր շարժը, որ կապը գործի անխափան:

ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԸ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր: Շարքում մեր երկրի լավագույն մարզիկներն էին, որոնք սպորտային հագուստի փոխարեն կրում էին զինվորական համազգեստ:

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

Մարիամ Աստվածածնի Վերափոխումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Այն նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը: