Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#9 (1256) 29.08.2018 – 04.09.2018

ԿՐԱԿՆԵՐ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ

1916 թվականի այդ ձմեռ Դուէի մոտ գտնվող դիրքերում ու գյուղում ծառայող սակրավորներիցս ոչ ոք անգամ չէր համարձակվում մտածել Ժերմենային սիրահետելու մասին։ Հանքափորի կարճ բաճկոնով ու տղամարդու կապույտ տաբատով այդ առողջ քսանամյա աղջիկը, որ մոր հետ մնացել էր հանքերի լցակույտերում, իր պարզ ուղղամտությամբ տարածության վրա էր պահում ամաչելուց շատ հեռու զինվորներիս։