Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#6 (1253) 8.08.2018 – 14.08.2018

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻՈՒՄ

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հուլիսի 30-ին միանգամից 61 զինվորական մկրտվեց` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: Ժամկետային զինծառայողներ են` թվով 60 հոգի Մատաղիսի զորամասից: 61-րդ մկրտվողն ավագ լեյտենանտ Մարատ Պետրոսյանն է` Ապրիլյան պատերազմում հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած շարքայինը, որին մինչ օրս էլ բոլորը Ուստա մականունով են ճանաչում:

ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԿՈՒՌՔ ԴԱՐՁՆԵԼԸ

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին: