#23 (1270) 5.12.2018 – 11.12.2018

«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի խոր թիկունքում տեղակայված թիրախների, այդ թվում՝ հետախուզական համակարգերի, զորքերի կառավարման կետերի, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղիների խոցման համար:

Աշխեն տատս այսպես էր պատմում. «Էս գյուղը քո պապերն են հիմնել: Քո Միքայել մեծ պապն ու քո Ներսես մեծ պապը: Մենք գաղթական ենք: Ամբողջ գյուղով գաղթական ենք: Գիտես՝ գաղթականն ի՞նչ է: Քո տունը մնաց Ալաշկերտում, քո գյուղի անունը Խաստուր էր: Քո Միքայել պապը Խաստուրի գյուղապետն էր:

Նոյեմբերի 21-ից 23-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Այդինյանի ղեկավարությամբ Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում էր՝ մասնակցելու հասարակայնության հետ կապերի հարցերի շուրջ քննարկումներին:

ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ. արվեստագետ, մտավորական, ազգային գործիչ, նվիրյալ զինվոր, որի սուրբ արյունը ցողվեց հայրենի երկրի վերածնության արշալույսին, հանուն նրա ազատ ու անկախ գալիքի:

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը բացազատված են: Երկու դիվիզիոնների ստորաբաժանումներն արդեն զբաղեցրել են մեկնարկային դիրքերը: Հրթիռային հսկաները ելման դրություն են առել. րոպեներ անց սկսվելու են կրակային վարժանքները:

Բանակում օրակարգային, առաջնահերթ խնդիրներից է զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների միջեւ կապի ապահովումը: Դեռեւս 15-20 տարի առաջ, այդ նպատակով զորամասերում տեղադրվել էին տաքսաֆոններ (ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատ), այնուհետեւ պաշտպանության նախարարությունը հատկացրեց հեռախոսներ՝ միակողմանի կապով, բոլորովին վերջերս էլ, զինվորներին թույլատրվել է ունենալ բջջային հեռախոս, իհարկե, որոշակի սահմանափակումներով (բջջային հեռախոսը տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման եւ համացանցին միանալու հնարավորություն չպետք է ունենա):