Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (1264) 24.10.2018 – 30.10.2018

ԿԻՐԱՌՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ

Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: Հրամանատարական հավաքների կարևորագույն ուսումնամարտական միջոցառումը անցկացվեց հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակներում:

...ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴՈՒՌՆ ԱՆԱՌԻԿ ԼԻՆԻ

-Մի քանի հարյուր մետր: Ինձ դիրք են վստահել: Առաջին մարտական հերթապահությունս է: Իմ մտքով անցնում է ծանր, համառ հարցը՝ կդիմանա՞մ: Երեւի այդ հարցը բոլորն են իրենց տալիս, բոլոր նորավարտ լեյտենանտները: Բայց ես միանգամից էլ ինքս ինձ պատասխանում եմ՝ կդիմանա՛ս:

ԵՐԲ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽՈՍՈՒՆ ԵՆ...

Սահմանամերձ-սահմանապահ Մատաղիսում ենք: Աշնանային վառվռուն-գունեղ առավոտ է, արեւի տաք, կենսառատ ճառագայթները հասունացրել- քաղցրացրել են բերքը:

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների բաժնի թուրքերեն հաղորդումների խմբագիրն է: 2009 թ.-ից աշխատում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում` որպես ավագ գիտաշխատող, թուրքերեն բաժնի պատասխանատու:

ՏՈՒՐՔ ԱՊԱԳԱՅԻՆ

Մերի Առաքելյանի ֆեյսբուքյան էջին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հրամանատար, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի զինվորական լուսանկարն է: Չգիտես ինչու, մտածում եմ, որ Մերին փոխգնդապետի դուստրն է: Նա նամակով մի տեսանյութ է ուղարկում ինձ: Ռազմահայրենասիրական երգ է` տեսաշարով, որտեղ նաեւ Ալեքսան Առաքելյանի լուսանկարն է երեւում մի քանի վայրկյան:

ԲԱՆԱԿԻ ԺՊԻՏԸ

Հայոց բանակի զինվորները աչալրջորեն եւ հետեւողական մարտական հերթապահություն են իրականացնում, պատվով կատարում են խնդիրները, նրանց ծառայության շնորհիվ սահմաններն անառիկ ու ամուր են:

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՆ

«Ժամանակը կանգնեցնողը, Ստամբուլի աչք, Ստամբուլի լուսանկարիչ, կենդանի լեգենդ…» Այսպես են նրան կոչել ժամանակակիցները:
Արա Գյուլերը կյանքի 90 տարիներից 68-ը նվիրել է լուսանկարչությանը։ Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։