Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1189) 10.05.2017 – 16.05.2017

ՎԵՐԱԿԵՐՏՎԱԾ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Մայիսի 4-ին «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Վետերանների միության և Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ «Հաղթանակ» զբոսայգում մայիսյան տոների կապակցությամբ կազմակերպել էր աննախադեպ միջոցառում:

ՄԵՆՔ ԿԳԱՆՔ...

Խնուշինակ… Խոնաշեն… Արցախյան հնամենի գյուղը մի թեւը բացել է դեպի Ճարտար, մյուսը` Խոնաշեն գետի հովիտը: Շատ ազատամարտիկներ է տվել Ճարտարի եւ Գիշու միջեւ ընկած իմ բնօրրան Խնուշինակը արցախյան գոյամարտին, նրանցից մեկն էլ Միշա Երեմյանն է:

ՎԵՑ ԳՈՒՅՆ՝ ՈՒ ՄԻ ԿՅԱՆՔ

Զորամասի հրետանային դիվիզիոնի տեղակալ, մայոր Գեւորգ Տոնիկյանի հետ մենք երկար զրուցեցինք: Սա իմ տարերքն է՝ երբ առաջին մի քանի րոպեների հարցուպատասխանը վերածվում է ներքին շփման, եւ սկսում եմ խորանալ ու գույներ պեղել: Շատ գույներ: Որ հետո այդ շատ գույներից ընտրեմ ամենավառ վեց գույնը ու նվիրեմ ձեզ: Վեց գույն՝ ու մի կյանք:

ՄԵՐ ՈՒԺԻ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից 2016 թ. հայտարարված «Համազգային միասնությունը՝ որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով լրագրողների լավագույն հրապարակումների համահայկական մրցույթում ակնարկի ժանրում «Հայ զինվոր» թերթի լրագրող Գայանե Պողոսյանի՝ ապրիլյան հերոսներին նվիրված ակնարկաշարը ճանաչվել է լավագույնը:

ԹՎԱՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որը բացահայտեց Մոսկվայի և Անկարայի միջև առկա արմատական տարաձայնությունները: Երկու կողմերը արտաքուստ խոսել են մարտավարական սերտ համագործակցության մասին, սակայն, պարզ է, որ իրականում ավելի են կոշտացնում իրենց դիրքորոշումները: