#44 (1164) 09.11.2016 – 15.11.2016

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ուսումնական ծրագրով նախատեսված տարբեր պարապմունքներ են անցկացվում: Ապագա սպաների պատրաստության կարևոր և պարտադիր մասն է նաև օդադեսանտային պատրաստությունը: Օրերս ակադեմիայի հատուկ նշանակության և հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ սովորող երկրորդ կուրսի կուրսանտներն իրենց հերթական, ուսումնական ծրագրով նախատեսված ամփոփիչ անկարգելային թռիչքներն իրականացրին:

Հայաստանյան լավագույն կրթօջախներից մեկում ենք՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որտեղ ուսումնառության համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող գերազանց պայմաններ: Այստեղ հանրակրթական ավագ դպրոցի ծրագրով նախատեսված բոլոր առարկաներին զուգահեռ ուսուցանվում է նաեւ ռազմագիտական 9 առարկա։

Վարժարանում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները անցկացնում են հերթական մասնագիտական պարապմունքը, բարելավում հմտությունները, անում առավելագույնը՝ առաջիկա ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու համար։

Եգիպտական հողի վրա հաստատված առաջին հայի մասին եղած տեղեկությունը վերաբերում է մ.թ.ա. I դարին: Հռոմեական Սալլյուստոս պատմիչը, որը երկար տարիներ կառավարել է Եգիպտոսը, (Salluste մ.թ.ա. 86-35 թթ. Jugurtha գրքում), գրում է, որ Եգիպտոսում շատ հայեր են ապրում և իշխող դիրք ունեն։
Եգիպտոսի պատմական Թեբե քաղաքում III դարից մեզ է հասել Խոսրով անունով մի հայի տապանաքար հետևյալ հունարեն արձանագրությամբ. «Խոսրով, հայ տեսնելով զարմացա»։

Սա ՀՀ զինված ուժերի ռազմական հետախույզների կարգախոսն է: Հենց այսպես էլ գործում են ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները: Նրանք պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր և ցերեկ: Եվ անհրաժեշտության դեպքում արագ ու աննկատ հայտնվում են մարտական գործողությունների ամենավտանգավոր տեղամասերում, նույնիսկ՝ հակառակորդի թիկունքում:

Նոյեմբերի 4-ն է: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմը դիմավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Նախարարի առաջին աշխատանքային այցն է սպայական կրթության դարբնոց: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, վարչության պետեր: Պաշտոնյաները ծաղիկներ են դնում ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողին եւ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ: