Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#34 (1154) 07.09.2016 – 13.09.2016

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ»

Լուսաբացը ազդարարվում է թռչունների ճռվողյունով: Արեգակը դեռ չկա, բայց լույսը բացվել է: Մեզ տեսանելի են և՛ թշնամու դիրքերը, և՛ մերը: Տղաներից մի քանիսը մոտենում են հազիվ մխացող օջախին և սկսում սուրճ եփել: Սուրճի սեղանի շուրջ սկսվում է «աշխարհի» ամենամեծ քաղաքական գործիչների զրույցը», որ վարում են մերոնք, և ես քթիս տակ ծիծաղում եմ` հիշելով «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը:

ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԻՉԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ...

Վերջերս Երևանում լույս տեսավ հայտնի թուրք պատմաբան, ցեղասպանագետ, դոկտոր, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» վերնագրով գիրքը, որը 2014 թվականին թուրքերենով հրատարակվել էր Ստամբուլում: Այժմ գիրքը հասանելի է նաև հայ ընթերցողին` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակիցների ջանքերի շնորհիվ և «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ: Գրքի թարգմանիչն է թուրքագետ, պ.գ.թ. Մելինե Անումյանը, իսկ խմբագիրը` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բ.գ. թ. Հայկազուն Ալվրցյանը: Մելինե Անումյանի հետ զրուցեցինք գրքում բարձրացված հարցադրումների և խնդիրների մասին: