Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (1151) 17.08.2016 – 23.08.2016

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

Անկեղծ լինենք, չեմ կարող ցավով չխոստովանել, որ ժամանակները շատ են փոխվել. սոցիալական ծանր վիճակը, նյութապաշտությունը ասես երկրորդական պլան են մղել առաքինությունը, բարությունը, գութը, մարդկային բոլոր բարձր արժեքները: Սակայն մեր շուրջը բարեբախտաբար քիչ չեն ազնիվ ու բարի մարդիկ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Օգոստոսի 18-ը բանակում ծառայող մեր զինվորի՝ Նազար Գեւորգյանի ծննդյան օրն է: Ցանկանում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

Ութ օր է անցել զորակոչվելուցս, բայց, կարելի է ասել, արդեն հարմարվել եմ զինվորական կյանքին: Համազգեստն էլ ինձ շատ է սազում, ոնց որ մեջը ծնված լինեմ (ժպտում է): Ընկերներս էլ են ասում, որ շատ է սազում: Առավոտից իրիկուն ներգրավված ենք մարտական պատրաստության պարապմունքներում: Վերկացին մարզանք ենք անում, հետո՝ նախաճաշ: Ամեն օր մի քանի ժամ՝ ճաշից առաջ ու հետո, շարային ենք պարապում:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ

Ավագ լեյտենանտ Վազգեն Խաչատրյանը ծնվել է Հառիճ գյուղում: Ավարտել է ծննդավայրի Արամ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցը: Ավարտելով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ նշանակվել է զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար: Մեկ տարի անց նա նշանակվում է նույն վաշտի ինժեներասակրավորային դասակի հրամանատար:

ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՆՔ...

«Բոլորդ հիշեցե՜ք մեր առաջին հայրերին, որոնք նախքան Աստծու որդու ծնունդը ապրել են զանազան ժամանակներում», -սա Ղեւոնդ երեցի պատգամն է՝ ուղղված Հայոց զորքին Ավարայրի ճակատամարտից առաջ: Եվ եթե մենք 451թ.-ին Ավարայրի հերոսամարտը մղեցինք պետականության բացակայության պայմաններում, ապա այսօր ունենք կանոնավոր բանակ, որի շարքերում կանգնած են անկախ Հայաստանում ծնված երիտասարդները:

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՍՈՑԻԱԼ - ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերի շրջանակում «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը շուրջ երեք տարի՝ 2012 թ. սեպտեմբերից 2014թ. նոյեմբեր, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում իրականացրել է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկության վերաբերյալ ծրագիր:

ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Օգոստոսի 2-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամները հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում շրջայց կատարեցին Արցախի պաշտպանության բանակի զորամասեր եւ առաջնագիծ: