Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (1144) 29.06.2016 – 5.07.2016

ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ` ՀՈՒՍԱԼԻ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ

Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ

ՏԱՆԿ ԹԽԵԼԸ ԱՎԵԼԻ ՀԻՇՏ Ա...

Արսենը մեկ ժամից պետք է ճանապարհվի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ «Արիության համար» մեդալ ստանալու: Փոխգնդապետը հրահանգավորում է դասակի հրամանատարին, բացատրում, թե ինչպես պետք է մոտենա նախագահին, ինչպես զեկուցի, համազգեստի որ հատվածում է ամրացվելու պարգևը: Հրամանատարի տեղակալը ժամանակավոր «ստանձնում» է նախագահի դերը, Արսենն էլ փորձում է չսխալվել: Բայց կամ արագ է քայլում, կամ զեկուցելիս ձայնն է ցածրացնում:

Մարշալ Հովհ. Բաղրամյանի կիսանդրու մոտ. զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ« գնդապետ Հովիկ Եգորյանը (ձախից երրորդը)՝ կուրսանտների հետ

Մեր էության, հոգեբանության մեջ կա, ապրում է ազատագրական պայքարի մեծերի ոգին: Երբ թշնամին խուժեց մեր դիրքեր, վերստին արթնացավ այդ հաղթական ոգին: Այսօր մեր խնդիրը մեր հողը պահելն է: Որքան էլ հակառակորդը ջանք է գործադրում իր զորքին, իր ժողովրդին համոզել, որ Ստեփանակերտը իրենց Խանքենդին է, մեկ է՝ բան չի ստացվում: Եվ ապրիլյան ռազմագործողությունը կրկին նույնը փաստեց:

ՏՂԱՆԵՐԸ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ...

Զորամասի մշտական տեղակայման զորանոցները դատարկ էին, անաղմուկ: Միայն հսկող, հերթապահ զինվորներն էին կանգնած ու նախանշված ժամերին փոխարինում էին մեկմեկու: Զորանոցում խնամքով շարված էին զինծառայողների հողաթափերը, պատերին բնության պատկերներ էին, գեղեցիկ կտավներ, որոնք արվել էին զինվորների ձեռքով: Ժամանցի, մշակույթի սենյակի պատերին հայոց պատմությունից հայտնի հերոսների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի մերօրյա ազգային հերոսների լուսանկարներ էին:

ԹՈՂ ԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Կրոնական և նույնիսկ քաղաքական նշանակությամբ բացառիկ էր հունիսի 24-ից 26-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: Նախևառաջ այն աչքի ընկավ ոչ միայն քրիստոնեական եկեղեցիների միջև հատուկ համերաշխությամբ, այլ նաև միջազգային հանրությանն ուղղված խաղաղասիրական, մարդասիրական և պատմական անցյալի հանդեպ ազնվության ուղերձներով:

ՆԵՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՓՍՈՍԱՆՔ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 26-ին ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ուղերձը, որում վերջինս ափսոսանք է հայտնում 2015թ. նոյեմբերին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման համար: Թուրքիայի նախագահը, մասնավորապես, նշել է, որ իր երկիրը՝ Թուրքիան, շարունակում է դիտարկել Ռուսաստանը որպես իր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր, «որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատթարացնել հարաբերությունները»:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

Ռուս քաղաքական գործիչ: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը եւ Դիվանագիտական բարձրագույն դպրոցը: Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Եղել է ԽՍՀՄ եւ ՌԴ դեսպանը մի շարք երկրներում: 1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ: ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ: