Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#19 (1139) 25.05.2016 – 31.05.2016

ԿՅԱՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Հայրենիքի անկախության եւ ազատության համար Արմեն Հովհաննիսյանը (Բերդաձորի Արմեն) չխնայեց ամենաթանկը՝ իր կյանքը: Կռվեց եւ զոհվեց քաջին վայել, հերոսի նման: Ավարտել էր պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատում էր «Հայէլեկտրագործարանում», երբ սկսվեց Շարժումը: Արմենը գործարանի «Արցախ» բարեգործական միության ակտիվիստներից մեկը դարձավ: Արցախ էին տեղափոխում սննդամթերք, կենցաղային իրեր: Նրա նախաձեռնությամբ եւ «Հայ դատի» հովանավորությամբ 1990թ. հրատարակվեցին «Զորավար Անդրանիկ», իսկ 1991թ.՝ Գարեգին Նժդեհի մասին պատմող «Հավատամք» գրքերը:

ՍԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը Արկադի Տեր-Թադևոսյանի անունն է կրում, իսկ իններորդցիների «դասակը»` նահատակ զինվոր Արմեն Հովհաննիսյանի: Երկուսն էլ այստեղ են: Լեգենդար Կոմանդոսը դահլիճում է, «Հիշատակի և խոնարհումի» դասին մասնակցող հյուրերի, աշակերտների, Արմենի ծնողների կողքին: Արմենը բեմում է. զինվորական համազգեստով, ժպտուն ու վերսլաց հայացքը` ներկաներին:

ՌԻԳԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ մայիսի 18-ին Ռիգայի գետտոյի եւ Հոլոքոստի թանգարանի տարածքում բացվել է մշտական գործող թանգարանային ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ

Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց… Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր: Գիտցի՜ր այսուհետև, թե` դու ինքդ ես միայն քեզ օգնական:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Պաշտոնական Մոսկվան մտահոգություն է հայտնել Ռումինիայի հարավում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին օբյեկտի տեղակայման կապակցությամբ: Թեև Վաշինգտոնից վստահեցնում են, որ Standard SM-3 տեսակի հակահրթիռային կայանքների տեղակայումը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէ, այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել:

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքավորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվել թաքստոցում: Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում: