#12 (1132) 06.04.2016 – 12.04.2016

Այս պահին հիվանդանոցում եմ. ֆիզիկապես ի վիճակի չեմ իմ հայ զինվորի կողքին լինելու, բայց սիրտս սահմանին է: Հենց կարողանամ ոտքի կանգնել, դեն եմ նետելու տարիքի բեռն ու գնալու եմ սահման:

Հայրենական մեծ պատերազմի, այդ տարիներին` թիկունքի, աշխատանքի և զինծառայության վետերանները իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան սահմանի երկայնքով լայնամասշտաբ հարձակումներ սանձազերծելու կապակցությամբ, որոնք ուղեկցվում են զենքի բոլոր տեսակների օգտագործմամբ:

Լեյտենանտ Աշոտ Շահբազյանը ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող երիտասարդ խոստումնալից դասակի հրամանատարներից է: Զինվորները վստահում են նրան, հարգում, քանի որ բանիմաց է, աշխատասեր, բարեսիրտ:

Հայրս եղբայրներիս երեքին էլ վերաբերվում էր ինչպես զինվորների, ո՛չ, ապագա չէ, այլ հենց զինվորների: Հիմա արդեն երեքն էլ կատարել են իրենց զինվորական պարտքը: Սիրում էր կարգուկանոնը, խիստ էր, մեծագույն հարգանք էր տածում, ակնածանք ուներ պետական խորհրդանիշների, զինվորական համազգեստի նկատմամբ:

Ադրբեջանի ժողովրդական գրող, «Քարե երազներ» հանրահայտ գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի չընթերցված ելույթը՝ գրված մարտի 31-ին Վենետիկի «Քաղաքակրթությունների խաչմերուկ» միջազգային գրական փառատոնի համար: