Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (1117) 10.12.2015 – 16.12.2015

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության «ՏՈՒ-154» ինքնաթիռի նախկին հրամանատար Կիրով Հովհաննեսի Քուշքյանը, որ չնայած վատ առողջությանը և մեծ տարիքին, հասել էր թանգարան, որպեսզի հոր լուսանկարները և կենսագրությունը հանձնի թանգարանին:
«Իմացե՛ք, տղամարդը պետք է ուժեղ լինի, աշխատող, համառ: Մի գործ որ սկսում եք, հասցրեք մինչև վերջ, ազնիվ ու բարի եղեք, սա է կյանքի իմաստը»,- այսպես է խրատել իր որդիներին Սարդարապատի ճակատամարտի մասնակից Հովհաննես Քուշքյանը: Ուներ վեց զավակ, որոնք ամեն օր իրիկնահացի սեղանի շուրջ շարված՝ սպասում էին հորը:

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Հայ եկեղեցում ԶՈւ հոգևոր առաջնորդությունն ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները։ 2000թ. սեպտեմբերի 14-ին հաստատվեց «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»:

ԽՈԽԵՔԸ` ԼԱՎ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ` ԼԱՎ, ՀՈՂՆ ԷԼ` ՄԵՐԸ...

Հայոց սահմաններին ապրող բնակիչն իր շենի, ասել է թե՝ մեր երկրի պաշտպանն է։ Դարավերջին, երբ բանակ չունեինք, զորք չունեինք` նրանք պաշտպանեցին մեր երկիրը։ Հաղթական հրադադարից հետո նրանք սահմանի պաշտպանությունը հանձնեցին մեր կազմավորված բանակի զինվորներին ու անցան մեր շեների նորոգմանը։ Այդ շեներից է Սյունիքի մարզի Ալվանք գյուղը, որտեղ ապրել են ադրբեջանցիները։ Ապրել են, սակայն մշակութային ոչ մի հետք չկա, որ դա ապացուցի։ Փոխարենը հրաշագեղ միջնադարյան խաչքարեր են` Մոսեսի ու Ղուկաս դպիրի անուններով, կիսավեր ու կանգուն եկեղեցիներն են, ջրաղացներ, դիտակետ-աշտարակներ, Կուսանաց անապատական համալիր, Ափկես, Թոս, Քիս, Քաջերթ գյուղատեղիներով: Իսկ Ալվանքը այսօր շեն գյուղ է…

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՊԸ

«Հայրենասեր» համալիրում կատարվեց նոր քայլ, որ միտված էր բարելավելու փոխգործակցությունը ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև:
«Հայրենասեր» համալիրի ցուցահանդեսների և համագումարների համար նախատեսված կենտրոնում տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների պաշտպանական գերատեսչությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքների պատասխանատուների համագումար: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի զինված ուժերի ներկայացուցիչները քննարկել են բարոյահոգեբանական աջակցության, մշակութային և հոգեբանական աշխատանքի, համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԽԻԶԱԽ ՀԱՅՈՒՀԻ

Դեկտեմբերի 7-ին «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, ազատամարտիկ Կարինե Գեւորգյանը կդառնար 59 տարեկան: Հերոս հայուհին իր երիտասարդությունը, սերը, իր կյանքը զոհաբերեց Արցախի ազատագրման ազգամեծար գործին: Բժշկի պայուսակը ուսին, զենքը ձեռքին: Ահա այսպիսին նա մնաց իր մարտական ընկերների հիշողության մեջ…
Այն գեղեցիկ ու գունագեղ ծաղիկները, որ հերոսուհուն պետք է նվիրեին կենդանության օրոք, այսօր դրվում են նրա շիրմաքարին…

ՖՐԱՆՍԻԱՆ՝ ԻՍԼԱՄԱՑՄԱՆ ՃԱՄՓԻՆ

Նոյեմբերի 13-ին և 14-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները կրկին ստիպեցին ֆրանսիական հասարակությանը կանգնել ազգային անվտանգության ապահովման և ինքնության որոնման հրամայականի առջև: Եվ մինչ Ֆրանսիայի կառավարությունը ակտիվորեն մասնակցություն է ունենում «Իսլամական պետություն» ինքնահռչակ կազմակերպության դեմ բազմազգ կոալիցիայի հակաահաբեկչական գործողություններին՝ հասարակության ներսում լուրջ խմորումներ են ընթանում, որոնք կարող են կանխորոշել երկրի ճակատագիրը:

ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ Է ՍՐՎՈՒՄ

«Եթե Բաքուն չդադարեցնի ճնշումները Նարդարանի շիաների նկատմամբ, ապա Իրանը ստիպված կլինի վերանայել այդ երկրի հետ իր հարաբերությունները: Ադրբեջանական Նարդարան ավանում տեղի ունեցող իրադարձությունները հեղափոխական շարժում են»: Իրանական ԻՐՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցիչ այաթոլլա Մ. Շաբեսթարին: Ըստ վերջինիս՝ «Պատժիչ գործողությունները Նարդարանի բնակչության նկատմամբ անընդունելի են եւ առաջացնում են մեր խոր անհանգստությունը: Թեեւ Ադրբեջանը մեղադրում է Իրանին, սակայն իրանական կողմը որեւէ առնչություն չունի տեղի ունեցածում: