Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#35 (1104) 10.09.2015 – 16.09.2015

Մեր զորամաս արդեն զորակոչվել են հարյուրավոր նորակոչիկներ: Հարգելի՛ նորակոչիկներ, արդեն ծառայակից ընկերներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ զինվորական երդում տալու եւ հայ «արծիվների» շարքերը համալրելու կապակցությամբ: Այսուհետ դուք պատիվ ունեք կրելու «Հայոց բանակի զինվոր», «Հայ ազգի պաշտպան» վեհ ու բարձր, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող կոչումը: Կրեք այն հպարտությամբ: Մենք հաղթանակած ազգի զավակներ ենք: Մեր թիկունքում մեր ընտանիքներն են, հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու ընկերուհիները: Նրանք մեզ են վստահել իրենց կյանքը:

ՈՂՋՈ՜ՒՅՆ, ԻՄ ՔԱՋ ՈՐԴԻՆԵՐ

Կեսօրին հզոր ազդանշանները խլացրին մեր տարածքը:
Մայրուղով զինվորներ տեղափոխող շարասյուն էր անցնում:
Ես այնպես շնչակտուր վազեցի պատշգամբ, ինչպես ժամանակին դուրս էի թռչում մեր առանձնատնից, երբ տեսնում էի փոստատարին՝ Մուրմանսկում ծառայող եղբորիցս նամակ ստանալու հույսով:
Այսօր այդպես դուրս թռա պատշգամբ…
Չկա ավելի հուզիչ տեսարան, քան բաց բեռնատարներում երկշարք նստած զինվորների կեցվածքը…

ՀԱՅՐՍ

Մեկ տարեկան երկու ամսական էի, երբ հայրս զոհվեց: Մայրիկս կամուրջ դարձավ իմ և հայրիկիս միջև: Թեև քիչ ժամանակ հասցրինք միասին անցկացնել, այնուամենայնիվ, մեր փոքրիկ ընտանիքի պատմությունը լի է հիշարժան պահերով: Անվանս ընտրությունը դրանցից մեկն է: Հայրս և մայրս որոշել էին, որ եթե աղջիկ ծնվի` հայրս կընտրի անունը, իսկ եթե տղա` մայրս: Եվ ծնվեցի ես, ու հայրս, քանի որ Ասպրամ անունը շատ էր սիրում, ինձ հենց այդպես էլ անվանակոչեց` ոգեշնչված Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպից,-«Մայրս միշտ ասում է, որ իմ մեջ հայրիկիս սկզբունքայնությունն ու համառությունն է տեսնում, իր մշտական պայքարը հանուն արդարության»:

Որդիս նոր է զորակոչվել բանակ ու հիմա ծառայում է բանակի լավագույն զորամասերից մեկում:
Որպես զինվորի ծնող և նախկին զինվորական, առանձնապես ոգեշնչված եմ մեր բանակի հաջողություններով: Ես իմ որդուն ձեզ եմ վստահել` հավատով ու հույսով, որ այդ երկու տարում կփոխարինեք ինձ, իսկ ես կհորդորեմ նրան, որ լավ ծառայի, հավատարիմ մնա իր երդմանը:

ԳԻՏԵՆ ԱՐԴՅՈՔ

…Եվ գալիս է մի պահ, երբ բացարձակապես ոչինչ չես զգում` ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես: Այդ վիճակը ինչ-որ չափով տարօրինակ է, ու հենց տարօրինակությունն էլ հետաքրքրություն է ծնում եւ միաժամանակ պարուրվելով համակած տագնապով, վերածվում է մի անծանոթ, բայց, անշուշտ, ցանկալի զգացողության:
Մտքերս խառնվում են իրար, քաշքշում ու հրմշտում մեկը մյուսին: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է հաղթող լինել…
Այդ խառնաշփոթ իրավիճակում փորձում եմ զգացմունքներս կառավարել. թախիծ, կարոտ, ուրախություն, հպարտություն, վիրավորվածություն, անտարբերություն, ջղայնություն, պատասխանատվություն:

«ԻՄ ՏՈՒՆԸ ԱՍՏՂԵՐԻ ՏԱԿ»

Երբ ես ու Դավիթը հանդիպում էինք, քննարկում էինք, թե որտեղ ենք ապրելու, Դավիթը չէր ուզում Երեւանում բնակվել: Նա միշտ ասում էր, որ այստեղ իր նմանները շատ են, եւ պետք է ապրել այնպիսի վայրում, որտեղ ավելի օգտակար կլինենք: Մտածում էինք` գուցե Դսեղ տեղափոխվենք, իմ մայրական գյուղն է: Բայց, անկեղծ ասած, ես երազում էի Քարվաճառի մասին: Դիպլոմային աշխատանքս գրելու ընթացքում հաճախակի էի առնչվում ազատագրված տարածքների ռազմավարական նշանակության, վերաբնակեցման կարեւորության հարցերին: Հենց այդ ժամանակ էլ լսեցի Քարվաճառ անունը, տեսա նկարներն ու շատ հավանեցի, եւ ծնվեց այնտեղ հաստատվելու երազանքը: Պարզվեց` Դավիթն էլ նման ցանկություն ունի: Նա պատմաբան է եւ ինձանից լավ է հասկանում վերաբնակեցման անհրաժեշտությունը:

ՀԵՐԻԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ԴՊՐՈՑ

Մոշաթաղի գյուղական համայնքը կազմված է Մոշաթաղ, Բերդիկ և Հերիկ գյուղերից: Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի ձախակողմյան բարձրադիր գեղատեսիլ ձորակում: Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ընթացքում Հերիկն էլ վերաբնակեցվեց, ուներ դպրոց, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով գյուղը գրեթե դատարկվեց, փակվեց դպրոցը: Արդեն երրորդ տարին է, ինչ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետևողական ջանքերի շնորհիվ Հերիկը վերստին բնակեցվեց, էլեկտրաֆիկացվեց, և վերաբացվեց դպրոցը, որն այժմ ունի 17 աշակերտ՝ 5 համակարգ-դասարանով, 8 ուսուցիչ: Դպրոցը գործում է հարմարեցված փոքր շենքում: Ուսուցիչներն ու ծնողները դժգոհ են կրթօջախի պայմաններից: