Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#34 (1103) 3.09.2015 – 9.09.2015

ՆՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՕԴԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեր անսպասելի այցն անակնկալի չբերեց ՀՕՊ զորամասի փորձառու հրամանատարին:
– Երկար ճանապարհ եք եկել, մի փոքր շունչ քաշեք, մի բաժակ թեյ կամ սառը ջուր խմեք, նոր կորոշենք մեր անելիքները, որ ստորաբաժանումից կուզեք, նրանից էլ կսկսենք, – ահա այսպես մտերմիկ դիմելով մեզ՝ ասաց փոխգնդապետ Կարեն Դարբինյանը: Մի փոքր շունչ առնելուց հետո հրամանատարին ներկայացրինք մեր այցի նպատակը: Մեզ լսելուց հետո փոխգնդապետ Դարբինյանը կապվեց ենթակա դիվիզիոնների հրամանատարների հետ և հրահանգեց պատրաստ լինել՝ ընդունելու «Հայ զինվորի» պաշտոնաթերթի լրագրողներին:

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

-Սպասի՛ր, թույլ տուր ինքս՝ «և ձեր անհեթեթ բաժանման օրից ոչ մի վայրկյան չես մոռացել Մարիայի չքնաղ-ցասկոտ պատկերը` անվերջ հուսալով ու հավատալով, որ գերագույն կամեցողությամբ կհանդիպեք նորից` երբ բացվեն Երկնքի դռները: ԴՈՒ և ՆԱ…»: Ճի՞շտ կարդացի թաքուն իղձերդ, Գեներալ,- մեջս «կրակի հետ խաղալու» անզուսպ ցանկություն էր առաջ եկել` իհարկե, ինձ ոչ անհայտ պատճառներով:

ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշ աշխարհում բացվում է հերթական օրը: Արեւածագ է` գեղեցիկ, սքանչելի, մեծ վիպասան Րաֆֆու հոգեհարազատ բնորոշմամբ` լուսապսակ առավոտ: Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտու Բերդավան, Դովեղ, Ոսկեւան, Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան, Բաղանիս հաղթանակած շեներում իր ամենօրյա աշխատանքն է սկսում հայ գյուղացին: Շեմից դուրս գալով՝ առաջինը հայացքն ուղղում է դիրքեր, որտեղ կանգնած են մեր դիրքապահ տղաները, եւ օրհնանք-աղոթքի հետ ասում. «Բարի լույս, զինվո՛ր, այս գիշերն էլ անցավ մեր հաղթանակով: Իսկ երբ գիշերը խաղաղ է` առավոտները միշտ են լուսապսակ»:

Աշխարհաքաղաքական ժամանակակից զարգացումների ֆոնին, էթնիկական ու կրոնական, միջազգային ահաբեկչության սպառնալիքների պայմաններում առաջնային դերակատարում է ստանձնում հայրենասիրությունը: Որպես արժեք այն բազմաբովանդակ է: Հասկանալով հայրենասիրության էությունն ու բնույթը, ըստ այդմ, կկարողանանք մեկնաբանել ռազմահայրենասիրական դաստիարակության նշանակությունը: Բնականաբար, տրամաբանական կլինի գիտականորեն հիմնավորված ձևերի ու միջոցների ընտրությունը:

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ՝ ԶՈՐԱՎԻԳ

Անցած տարի աշնանը Արցախի Քաշաթաղի շրջանի և Երևանի Նոր Նորք ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի ազատագրման 22-ամյակի առթիվ Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվեց խաչքար-հուշակոթող՝ նվիրված գյուղի ազատագրման համար նահատակված «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատի տղաների հիշատակին:

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ

Աշխարհահռչակ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի բազմակի չեմպիոն, համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող, մինչեւ 20 տարեկանների աշխարհի կրկնակի հաղթող, աշխարհի գավաթակիր, բազմաթիվ գերմրցաշարերի հաղթող, «կույր» եւ «արագ» շախմատի «Ամբեր» մրցաշարի քառակի հաղթող:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է

Օրեր առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրեց, որ զորքերում սեզոնային ինֆեկցիոն հիվանդություններ չկան, ու համաճարակային իրավիճակը կայուն է: Այդուամենայնիվ, ես որոշեցի զրուցել նաև զորամիավորումներից մեկի բժիշկ-համաճարակաբան, բ/ծ մայոր Արմինե Հակոբջանյանի հետ՝ խնդրելով առավել հանգամանալից ներկայացնել զորքերում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները և խոսել դրանց արդյունքների մասին: