Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (1100) 13.08.2015 – 19.08.2015

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐ

Հայոց բանակի հրետանին ստեղծվեց և ձևավորվեց ծանր ու դժվարին պայմաններում: Հայ հրետանավորները մարտի դաշտում ցուցաբերեցին անասելի արիություն, խիզախություն, կամք և վճռականություն և իրենց անձնուրաց ու նվիրյալ ծառայությամբ էլ ավելի ամրացրին մեր բանակի մարտունակությունը: Հենց այդ նվիրյալներից մեկն էլ Գարունիկ Խաչատուրի Աբգարյանն է` Գրադ Գարունը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Հայկական ազգային բանակի ձեւավորումը, նրանում առաջնորդների` սպաների դերը, նրանց պատրաստության խնդիրները եւ զինվորական գործունեությունը պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում պայմանավորված են եղել մի շարք գործոններով` պատմաքաղաքական, ազգային, մշակութային, որոնց հոլովույթում եւ ձեւավորվել ու կազմավորվել է մեր բանակը:

ԽՆԿԱՐԿԵԼԻ ՀԵՐՈՍ

2014 թ. ապրիլին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը կազմակերպել էր դասախոսական խմբի այց ԼՂՀ պաշտպանության բանակ՝ զորամասերում զինծառայողների համար դասախոսություններ կարդալու: Ինձ բախտ վիճակվեց լինելու պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Դասախոսությունից հետո, «Հայ զինվոր» շաբաթաթերթի համար թղթակցություն պատրաստելու համար հարցազրույց ունեցա մի քանի զինծառայողների հետ: Թաթուլ անունով զինվորի հետ զրույցի ժամանակ հարցրի, թե արդյոք նրա համար գոյություն ունի հայրենիքի զինվորի ինչ-որ կերպար, որին նա կցանկանար նմանվել: Թաթուլը պատասխանեց Վահագն Վարդևանյան:

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

-Ուրեմն, տեղ չի՞ հասել,- բոցկլտաց պանին:
Ես անհաղորդ տմբտմբացրի գլուխս, ի նշան, իբրև թե, համերաշխության` անհամբեր սպասելով պատասխանի:

ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՆՈՐԻՑ ՀԵՏ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Օգոստոսի 4-ին Վերին Բազմաբերդ գյուղում համագյուղացիները, մարտական, ծառայակից ընկերները իրենց խոնարհումի, հարգանքի տուրքը մատուցեցին մեկ տարի առաջ նույն օրը հերոսաբար զոհված հայորդու` Արամ (Ռուբո) Գրիգորյանի հիշատակին: Օրը հագեցած էր Արամի մասին հիշողություններով:

ԹՈՂ ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԵՆ...

Թարթարի ջրերին ականջալուր, հայացքները Մռավի լեռնագագաթներին՝ արդեն քանի՜ տարի Մովսիսյան գերդաստանը ապրում է Քարվաճառում: Այստեղ ծնվեցին Վահագն պապի եւ Սուսաննա տատի անուններով թոռները: Հետաքրքիր ու պատմական շատ իրադարձություններ են կապված այս ընտանիքի ամեն մի անդամի հետ: Նշենք մի քանիսը:

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ, ԶԻՆՎՈՐ

Տիկին Գայանեն նամակ էր ուղարկել «Հայ զինվորին» եւ խնդրել հնարավորություն տալ իրեն թերթի միջոցով շնորհակալություն հայտնելու իր որդու հետ ծառայած դիրքապահ Աշոտ Պողոսյանին, որն օրեր առաջ է զորացրվել: Նման նամակ, որում զինվորի ծնողը մեկ այլ զինվորի իր երախտիքի խոսքն է հղում, ամեն օր չենք ստանում: Որոշեցի հանդիպել եւ զրուցել Աշոտի հետ: