Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#28 (1097) 23.07.2015 – 29.07.2015

ԱՐԴԱՐ ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

«Բանակի այսօրվա ղեկավարությունը, զինված ուժերի հրամանատարական կազմը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցում են արդար զորակոչի իրականացման անհրաժեշտությունը: Զինված ուժերում ոչ մի զինծառայող, ոչ մի զորակոչիկ չպետք է վաճառքի առարկա դառնա, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկերը պետք է հավասարեցնել զրոյի, իսկ դա կարելի է անել միայն հասարակության ու ծնողների աջակցությամբ»։

ԻՐԱՆԻ ԵՎ «ՎԵՑՅԱԿԻ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Գուշակելի ապագայում ԻԻՀ-ը հավանաբար կդառնա Մեծ Մերձավոր Արեւելքի համար մեկ գերտերություն` երկրորդ պլան մղելով Թուրքիային, իր խամաճիկ Ադրբեջանով հանդերձ:
Քաղաքական առումով Իրանի ուժեղացումը լրացուցիչ արգելք կհանդիսանա ադրբեջանական նկրտումների համար Իրանի ներքին գործերին խառնվելու ճանապարհին:

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՎԱՍՏԱԿ

1992 թվականի սկզբներին՝ հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերին, հետևում թողնելով կուսակցական, պետական աշխատանքի հարուստ փորձը, Հայկ Քոթանջյանը, առանց դույզն-ինչ վարանելու, զինվորագրվեց հայրենի բանակին։ Նորաստեղծ զինված ուժերին, զենք-զինամթերքից, կռվողներից բացի, գաղափարական հենք էր անհրաժեշտ։ Մեզ պարտադրված պատերազմից հաղթանակով դուրս գալու, գալիք մարտահրավերներին դիմակայելու գաղափարական նախադրյալներ ստեղծելու համար Քոթանջյանը ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային քաղաքականության ձևավորման դժվարին գործը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Հուլիսի 17-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մեկնարկեց «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով կոնֆերանսը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը բացելով կոնֆերանսը, իրազեկեց ներկաներին, որ համաբանակային կոնֆերանսը, որին մասնակցում են պաշտպանության համակարգի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, միտված է զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրներին. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ զինված ուժերում տեղի ունեցող դեպքերի ստվար մասը զինվորական ծառայության անվտանգության ապահովման նկատմամբ ցուցաբերած անտարբերության, մարտական հենակետերում անվտանգ պայմանների սահմանած կարգը չպահպանելու, ինչպես նաև զինծառայողների ուսուցման և դաստիարակության, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի և կանոնադրային փոխհարաբերությունների ձևավորման գործում որոշ հրամանների դեռևս ոչ արդյունավետ աշխատանքի հետևանք է»:

ԳԵՐՆՊԱՏԱԿԸ՝ ԱՐԴԱՐ ԶՈՐԱԿՈՉ

Կենտրոնական հավաքակայանի դարպասների մոտ այս օրերին մարդաշատ է: Հանրապետության տարբեր ծայրերից այստեղ են շտապում իրենց որդիներին ազգային բանակ ճանապարհող ծնողներն ու հարազատները՝ հետեւելու վիճակահանությանը, եւս մեկ անգամ ամուր գրկելու իրենց զինվորին եւ բարի ճանապարհ մաղթելու:

ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ

Հուլիսի 20-ին դարձյալ մարդաշատ էր Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի հարակից տարածքը: Հերթական զորակոչն է, և շրջանի տարբեր բնակավայրերից եկել են զինվորացու տղաները հարազատների, ընկերների, բարեկամների ուղեկցությամբ:
Զորակոչային բաժնի պետ, ավագ լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը, որը նոր է նշանակվել այս պաշտոնին, ևս մեկ անգամ ստուգում է փաստաթղթերը, հետաքրքրվում նորակոչիկների ինքնազգացողությամբ, անձնական խնդիրներով: Քիչ հեռվում ծնողները, սեղանի շուրջ խռնված, լրացնում են հատուկ զորակոչի համար պատրաստված հարցաթերթիկները, որ այս տարի առաջին անգամ են կիրառվում:

ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

Հուլիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում զորակոչվել է ընդհանուր թվի 50 տոկոսը: Զինկոմիսարիատների աշխատանքը գնահատում ենք բավարար, այս պահի դրությամբ խնդիրներ, թերացումներ չեն արձանագրվել: Նշեմ, որ ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում 12 զորակոչիկի մոտ հայտնաբերվել են խնդիրներ: Ի դեպ, տվյալ հետազոտությունը կատարվում է միայն հանրապետական հավաքակայանում: Զորակոչիկներին ուղարկել ենք կենտրոնական հոսպիտալ, նրանցից վեցը բուժվում է, իսկ վեցն էլ անհրաժեշտ օգնություն է ստացել եւ զորակոչվել զինված ուժեր: Եթե առողջական խնդիրը լուրջ է, ներկայացնում ենք կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, ապա, ըստ հարկի, տրվում է տարկետում:
Նման դեպք առայժմ չի գրանցվել: