Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#16 (1085) 30.04.2015 – 6.05.2015

ԽԱՉԵՐԻ ԲԼՐԻ ՎՐԱ ՎԵՐ ՀԱՌՆԵՑ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ աշխարհի հայասփյուռ երկրներում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներում, սգո հանրահավաքներում և քայլարշավներում ծածանվեց հայոց Եռագույնը, հայությունը հերթական անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնեց արդար հատուցման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Մենք ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ կառուցողական երկխոսության

Իմ իսկ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին զմռսված սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` ՄՈՍԿՎԱՅԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի հրամանատարությամբ ապրիլի 25-ին մեկնեց Մոսկվա` նախապատրաստվելու և մասնակցելու 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված` ցուցադրվող նոր զինտեխնիկայի և անձնակազմի թվաքանակի առումով աննախադեպ զորահանդեսին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի եւ Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՈՒԺՆ Է, ՈՐԻ ԴԵՄ ԱՆԶՈՐ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՈՍՈԽ

Ապրիլի 22-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, վկայակոչվեցին եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:

ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԻՐ ԱԶԳԻ, ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ

Առանց Աստծո ընդհանրապես ոչինչ չկա այս աշխարհում: Մենք ապրում ենք Աստծո շնորհիվ: Բայց ես մի բան գիտեմ, որ մանկուց ահավոր սիրել եմ իմ ազգը: Միշտ էլ երազել եմ հայկական հաղթանակ տեսնել: Դա իմ մանկության երազանքն է եղել, որովհետև ծնողներս, պապեր, տատերս այդպես են մեզ դաստիարակել: Եվ ես ուրախ եմ, որ իմ աչքերը տեսան գոնե Արցախյան հաղթանակը: Ես շատ եմ սիրում ու պաշտում իմ ազգը: Ես տեսա այս պատերազմի ժամանակ տասնյակ, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ճշմարիտ հայրենասեր են: Ոմանք նահատակվեցին, մենք լավագույն տղաներին ֆիզիկապես կորցրինք, բայց ես տեսա մեր ազգի ճշմարիտ դեմքը, որ ազգը պատրաստ է համբերել, դիմանալ հանուն վսեմ գաղափարի:

ԱՅՍՏԵՂ ՆՐԱՆՔ  ՏԱՆՆ ԵՆ...

«Բարի գալուստ մեր ընտանիք». ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի մատույցներում փոքրիկ հողաթմբի վրա այս գրությունը միանգամից կենդանություն, ջերմություն է հաղորդում ինձ շրջապատող ամայությանը: Զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը պատմում է, որ մարտական դիրքը վտանգավորներից է, օր չկա, ավելի ճիշտ՝ ժամ չկա, որ հակառակորդը չխախտի հրադադարի ռեժիմը, հետո էլ թվարկում է, թե քանի անգամ են հակառակորդի հետախուզական խմբերը այս ուղղությամբ ներթափանցման փորձեր արել եւ ամեն անգամ ձախողել.