Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#16 (1085) 30.04.2015 – 6.05.2015

ՉԱՐԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ

Իմ հարազատ բարեկամներ
Մենք՝ թալիշներս, ցավակցում և սգում ենք Հայ ժողովրդին պատուհասած այս մեծագույն ողբերգությունը: Թող Բարձրյալն այլևս որևէ ժողովրդի նման ծանրագույն փորձության չենթարկի:
1915 թվականի ապրիլի 24-ը սգո օր է հայ ժողովրդի օրացույցում. սակայն այդ ողբերգությունը սև օր է համայն մարդկության համար:
Պատմությունը դեռ իր գնահատականը չի տվել անմարդկային այդ գազանություններին, որոնք բնորոշվում են որպես ցեղասպանություն: Եվ ոչ մի ժողովուրդ չի կարող անհետանալ երկրի երեսից, քանզի ամեն ժողովուրդ ստեղծված է Աստծո կողմից: Մարդն ինչպե՞ս կարող է ոչնչացնել Աստծո արարչագործությունը: Աստված մարդուն ազատ է ստեղծել, և ամեն ժողովուրդ այս աշխարհում ազատ ապրելու իրավունք ունի:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՕՍՄԱՆԱՑԱՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿՈՎԿԱՍԸ կամ ԹԱԹԵՐՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՆ

Մոսկովյան հանրահայտ՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին հետաքրքրել է կովկասյան տարածաշրջանի, մասնավորապես՝ Արեւելյան Կովկասի (Ադրբեջանի Հանրապետություն, Դաղստան) ազգային կազմը, այդ տարածքները բնակեցնող բնիկ ազգային կազմավորումների խնդիրները: Քանի որ խոսքը մեր անմիջական հարեւանների մասին է, եւ վերոհիշյալ հարցադրումները կարեւոր նշանակություն ունեն նաեւ մեզ՝ հայերիս համար, մեր թերթի ընթերցողներին ենք ներկայացնում ճանաչված արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ռուսական թերթին տված պարզաբանումների առավել հետաքրքրող հատվածները:

ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ապրիլի 24-ին Երևանում և Ստամբուլում զուգահեռաբար ընթացող միջոցառումները՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները և Գալիպոլիի ճակատամարտի շքերթը հակադրվել են իրար ոչ միայն բովանդակությամբ, մասնակիցների և հրավիրվածների ցուցակներով, այլ նաև իրենց ռազմաքաղաքական և մարդասիրական նշանակությամբ: Եվ եթե թուրքական իշխանությունների կողմից անցկացվող տոնակատարությունը նպատակաուղղված էր ծառայեցվելու պաշտոնական Անկարայի այժմեական նեղ աշխարհաքաղաքական շահերին և նկրտումներին, ապա Հայաստանը հանդես է եկել որպես մարդու իրավունքների իրավացի պաշտպան, ցեղասպանությունների, քսենոֆոբիայի, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ջատագով:

ԱԶԳԱՀԱՎԱՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր պայքարի ավարտը չէ: Եվ պատմական արդարության հաղթանակին հասնելու համար նախ պետք է հզորացնել Հայրենիքը և մեր աշխարհասփյուռ զավակներին համախմբել նրա շուրջը: Ապրելու և հարատևելու այս բանաձևն են մեզ պատգամել ցեղասպանությունը վերապրած և օտար ափերում հանգրվանած հայ մտավորականները:

ՏՈԼՍՏՈՅԸ ՑՆՑՎԱԾ ԷՐ ՍԱՍՈՒՆԻ ԴԵՊՔԵՐԻՑ

1890-ական թվականներին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած արյունոտ իրադարձություններն անտարբեր չթողեցին ժամանակի բազմաթիվ առաջադեմ մտավորականների` նրանք խստորեն դատապարտեցին համիդյան դաժան քաղաքականությունը, իրենց մարդասիրական ձայնը բարձրացրին ի պաշտպանություն հայերի։
Հայկական ջարդերի նկատմամբ անտարբեր չի եղել նաեւ ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյը։

ԵՐԲ ՕՏԱՐԸ ԱՊՐՈՒՄ  Է ՔՈ ՑԱՎՈՎ...

Ուղիղ 100 տարի առաջ` 1915թ. փետրվարի սկզբին, Համառուսական երկրային միության բժշկա-սննդարարական 7-րդ դաշտային ջոկատի հետ միասին հայկական փոքրիկ Իգդիր քաղաք ժամանեց Ալեքսանդրա Լվովնա Տոլստայան (1884-1979թթ.)` անվանի գրող Լև Տոլստոյի դուստրը:

ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՔՈՒՐՄԸ

Հայոց եղեռնի Վրիժառու Բանաստեղծը դառնում է հարյուր տարեկան։ Հարյուրամյա լեգենդ, որ ժամանակների անվախճան հոլովույթում էպոսածին հերոսի է նմանվելու, առաջնորդելու է իր ժողովրդին՝ որպես սրամերկ նեմեսիս։ Նեմեսիս՝ Հովհաննես Շիրազ անունով։
Օրերս, մեծ բանաստեղծի 100-ամյա տարեդարձի նախօրյակին, վերահրատարակվել է Վազգեն Առաքելյան գեղագետ-բանաստեղծի «Շիրազ-Նամե»՝ մեզանում աննախադեպ չափածո վեպը։ Շուրջ կեսդարյա ինչպիսի՜ «սևեռում» Արարատ լեռան քուրմի հանդեպ: