Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (1084) 23.04.2015 – 29.04.2015

ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Պարսիկ անվանի գրող, իրանական նովելի հայր Սեյեդ Մուհամմադ Ալի Ջամալզադեն 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, հանգամանքների բերումով Բեռլինից մեկնում է Բաղդադ: Նրա ճանապարհն անցնում է Թուրքիայով, որի ընթացքում էլ նա վկան ու ականատեսն է դառնում օսմանյան կառավարության սանձազերծած հայերի զարհուրելի կոտորածների: Այդ դժոխային տեսարանների անմիջական ազդեցության տակ էլ նա գրում է իր հայտնի` «Իմ անձնական խորհրդածությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» անվանումով ակնարկը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ

Ադրբեջանն ապրում է իր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկը: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարի 21-ին Կենտրոնական բանկը հայտարարեց մանաթի 35,5 արժեզրկման մասին: Իրավիճակն ավելի դրամատիկ էր դարձնում այն փաստը, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ նախագահ Ալիեւը ի լուր ամենքին, հայտարարել էր, թե մանաթի արժեզրկում չի սպասվում: Եվ երբ երեք օր հետո նույն Ալիեւը հիմա էլ սկսեց հավատացնել, թե արժեզրկումը նախապես մտածված քայլ էր, ինչը ժողովուրդն ուղղակի ընկալեց որպես հրեշավոր ծաղր: Մի գիշերվա մեջ բանկերի ավանդատուները 1 միլիարդ ԱՄՆ դոլար կորցրին:

Արմիս. «Ընտանիք»

Եղեռն վերապրած հայ արվեստագետների ստեղծագործություններում մահվան դուռը հասած մարդու հոգում զարթնող կյանքի և բարության հաղթանակի հավատն է:
Այդպիսին է, օրինակ, ընտանիքի տասնմեկ անդամներից միակ ողջ մնացած ԶԱՐԵՀ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ վրձնած «Դիակներ» պատկերաշարը: Նրա մանկության օրերի սիմվոլիկ, բանաստեղծական արտահայտությունն է «Լքված նավակը»:
Փարիզի «Ռեվյու մոդեռն» ամսագիրը (1937, N10) Պ.ԿՈՆՏՐԱՋՅԱՆԻ մասին գրել է. «Նա կարողանում է լրիվ թարգմանել, վերարտադրել այն հույզը, որ ապրում է նատուրայի առջեւ…»:

ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Գարնանային արեւոտ ու պայծառ օրերին Նեկտար տատը նստում է տան դարպասների մոտ: Կկոցած ու ծերացած, թախծոտ աչքերով կարծես աշխարհին իր հոգու ցավն է պատմում… Այս ու այն կողմ է նայում՝ ասես շարունակ իրեն հասկացող մեկին փնտրելով…
Նեկտար Ալադուզյանը Մուսալեռան ինքնապաշտպանության հերոս, հայդուկապետ Թովմաս Աբդունուրյանի դուստրն է, որը պատահականությամբ կամ հրաշքով փրկվել է օսմանցիների յաթաղանից: Մեկ դար ապրած Նեկտար տատիկը Մուսալեռի Խդրբեկ գյուղից է: Արհավիրքի օրերից քիչ բան է մտաբերում` միայն հորն է հիշում ու մեկ էլ ֆրանսիական «Դյուշեն» նավը, որով հասել են Եգիպտոս` Պորդ Սայիդ: Նեկտար տատը պատմում է, որ ֆրանսիացիներն են իրենց փրկել:

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հանճա՛րդ Հայկյան,
Նավասարդյան սա տոներուն
Արեւափա՛ռ
Ա՛լ վերածնե փլատակներեն,
և փառակոչ
Քնարըդ ա՛ռ։

ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏՈՎ

Եթե մի ժողովուրդ ցանկանում է ապրել, նրան մեռցնել անկարելի է: Այն ժամանակ, երբ աշխարհում մեր չարակամները գուժում էին մեր մահը, եւ բարեկամները ողբում էին մեր կորուստը, նորից հարյավ մեր ժողովուրդը եւ ջարդուփշուր արեց թուրքական զորամասերը եւ՛ Սարդարապատի, եւ՛ Ապարանի, եւ՛ Ղարաքիլիսայի հերոսամարտերում` հաստատելով ապրելու եւ գոյատեւելու իր կամքը:

ՄԵՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Արամ Թումասյանը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս է: Երկար տարիներ նա անտրտունջ ծառայում է հայրենիքին՝ կատարելով գիտական լրջագույն ուսումնասիրություններ, այժմ նաև կրթելով ապագա սպաների: Ռազմական կրթության ոլորտում նրան բոլորն են ճանաչում՝ որպես հրաշալի մասնագետի և մարդու, բոլորն են հպարտանում, որ մեր ռազմական բուհում այսպիսի մակարդակի դասախոս կա, որը հրաշալի տիրապետում է օսմաներենին, կարողանում է թուրքերենի իմացության շնորհիվ բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ անել մեր հարևանների ընդհանրական կերպարի վերաբերյալ: Կարծում ենք` շատերին կհետաքրքրեն օտար միջավայրում մեծացած, այսօր էլ գիտության ձեռքբերումներով իրեն հայրենիքի պաշտպանության գործին նվիրած հայ մարդու կյանքի պատմությունն ու մտորումները: