Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (1083) 16.04.2015 – 22.04.2015

ՍՐԲԱՎԱՅՐ

Հայաստանը սրբավայրերի երկիր է, երկիր, որ ծայրից ծայր ծածկված է խաչքարերի ու հուշաքարերի անտառներով… 20-րդ դարավերջին մի սրբավայր ևս ունեցանք, անունը` Եռաբլուր: Այն ճշմարիտ նահատակների սրբավայր է, որպիսիք քիչ են մեզանում: Սուրբ տեղ, դեպի ուր գալիս ենք ոչ թե ողբալու, այլ մեջքներս ուղղելու և հպարտությամբ նայելու աշխարհին: Եռաբլուրը այն ժամանակն էր, երբ հայ ժողովրդի մեջ գտնվեցին հազարավոր մահապարտներ:

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԸ

Մութը, սողալով եղյամապատ բլուրներն ի վար, դանդաղորեն նահանջում էր՝ թաքնվելով ձորերի հատակին ու ժայռերի խոր խոռոչներում: Ամեն առավոտ, կարծես ամաչելով արեւի հպումներից, նախ կարմրում էին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկարությամբ փորված խրամատների դիմացի բարձունքների կատարները: Հետո, համառ գոտեմարտում հաղթելով ամեն թփից ու քարից կառչել փորձող գիշերային խավարին, լույսը գալիս ու չարաճճի ուրախությամբ խփում էր խրամատի պռնկին՝ բարեւելով ողջ գիշեր անքուն կանգնած զինվորներին:

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Օրերս Արարատի մարզի Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցում կայացած տոնական հանդիսության ընթացքում մեծարվեցին գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Ժորա Մկրտչյանն ու պահեստազորի մայոր, կամավորական շարժման անձնուրաց նվիրյալ Գևորգ Պետրոսյանը:

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼ»

Արցախում եմ, Ստեփանակերտում: Այստեղ թե՛ երթուղայինում, թե՛ խանութում, թե՛ բարեկամներիս տանը զրույցները հիմնականում երկու թեմայի` սահմանին տիրող իրավիճակի եւ Մոսկվայում մարտի 27-ին տեղի ունեցած սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում գոտեմարտերը գերազանց անցկացրած արցախցի մարզիկ Աշոտ Դանիելյանի շուրջ են: Նա դարձել է մրցաշարի հաղթող եւ նվաճել ոսկե մեդալ: Պարգևատրման արարողության ժամանակ, սակայն, տհաճ միջադեպ է տեղի ունեցել. բրոնզե մեդալի արժանացած ադրբեջանցի մարզիկը Հայաստանի օրհներգի ժամանակ կքանստել է:
Հանդիպեցի Աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Աշոտ Դանիելյանին:

100 ԾԱՌ` ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Անցած տարի այս օրերին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում, որը Մելիքաշենի հետ մտնում է Ծիծեռնավանքի գյուղական համայնքի մեջ և ազատագրվել է 1993թ. գարնանը, նշվեց բնակավայրի հիմնադրման 20-ամյակը, որի ժամանակ էլ որոշվեց հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին տնկել 100 հատ ծառ:

ԿԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Հայաստանում կազակների և կազակության մասին տեղեկությունները շատ չեն: Այնուամենայնիվ, այսօր կարելի է արձանագրել, որ արդեն Հայաստանում էլ (ինչպես դարեր շարունակ Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) կազակները դարձել են երկրի անքակտելի ենթաազգ (րցոֆՑվՏր): Եվ այդ ենթաազգերի միջև ձևավորվող ու ամրապնդվող եղբայրական հարաբերությունները դառնում են մեր ընդհանուր առօրյայի կարևոր բնորոշիչներից մեկը:

-Պարոն լեյտենանտ, ենթասպա Իվանովը դարձյալ խմած է:
-Ի՞նչ իմացար…
-Երեսի փոխարեն հայելին էր սափրում: