Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (1083) 16.04.2015 – 22.04.2015

ԱՇԽԱՐՀԸ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

Թուրքիան տասնամյակներ շարունակ վարում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու քաղաքականություն, որը գնալով ավելի կատարելագործված դրսևորումներ է ստանում: Եթե անցյալ տարի թուրքական պետության ղեկավարը ապրիլի 23-ին հայ ժողովրդին հասցեագրված իր ուղերձում առաջ քաշեց, այսպես կոչված, «ընդհանուր ցավի» թեզը, ապա 2015թ.-ին արդեն թուրք ղեկավարությունը՝ երկրի ղեկավարի առաջնորդությամբ, նենգափոխում է սեփական պատմությունը՝ ապրիլի 24-ը հռչակելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների օր: Իրավիճակին իր գնահատականներն է տալիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ:

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԼԱՎ ԶԻՆՎՈՐԻՆ

Զորամասում առողջ միջավայր ստեղծելու գլխավոր նախապայմաններից են սոցիալական արդարությունը, արատավոր երևույթների դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, հրամանատարական կազմի մարդկային որակները, հմտություններն ու գիտելիքները:

ԼՈԻՍԱՆԿԱՐԻՉԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հակոբ Բերբերյանը լուսանկարիչ է: Այս անունը մակդիրի կարիք չի զգում: Ղարաբաղյան շարժման վավերագրողներից մեկն է: Նա իր ֆոտոխցիկով Արցախյան հաղթանակի հիշարժան պահերը անմահացրել է սերունդների համար: Նրա օբյեկտիվը ֆիքսել է հաղթանակի խորհրդանիշներին` Պետոյին, Բեկորին, Շահեն Մեղրյանին, Դուշման Վարդանին և շատ ուրիշների: Եվ այդ սև ու սպիտակ լուսանկարները, որոնք վաղուց արդեն ճանաչելի են յուրաքանչյուրին, ձեռք են բերել, այսպես ասած, պաշտոնականի համարում:

ՀԱՅ ԵՐԳԻ ՄԱՇՏՈՑԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Կոմիտասի թանգարան ինստիտուտում ենք` անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանում: Ճարտարապետ Արթուր Մեսչյանը ամեն դետալ կոմիտասյան սիմվոլներով է շնչավորել: Կոմիտասյան բանաստեղծական տողերով է լուծում ստացել անգամ թանգարան տանող ճանապարհը` «բարակ ուղին սողալով, ոտքի տակին դողալով»… Բակում կոմիտասյան չինարի ծառն է, վերեւում՝ զանգակատունը:

ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԵՐԸ

Իրանի ժողովուրդը տոնում է իր հաղթանակը: Ժողովուրդը շնորհակալություն է հայտնում իր բանագնացներին` պատերազմի և պատժամիջոցների ծանր ստվերը իրենց գլխից հեռացնելու համար:
Ռուսական մամուլը շվեյցարական Լոզան քաղաքում ձեռք բերված համաձայնագիրը համարում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ նույնիսկ ամբողջ աշխարհի քաղաքական-տնտեսական «դիմագիծը» փոխող իրադարձություն:

ՕՍՄԱՆՅԱՆ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Թուրքիա – Իրան քաղաքական լարված հարաբերություններն ավելի ու ավելի սրվելու միտում են դրսեւորում… Հակաիրանական հայտարարություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Թեհրան կատարած այցով երկու երկրների փոխհարաբերությունների «սառույցը» չհալվեց: Իրանցիները, սակայն, այդ այցին վերաբերվեցին իրենց բնորոշ դիվանագիտական նրբին հումորով:

ՀԱՎԱՏԻ, ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հայրենիքը քույր է, մայր է, եղբայր է, ծնող, հարազատ մարդ: Հայրենիքը սեր է, ու քարը, ծառը, ծաղիկը դառնում են հայրենիք, երբ մայրերի, նախատատերի, նախապապերի անանձնական հպարտությունը, հայրենանվեր գործերը դառնում են ցող՝ նստում քարին, ծառին, ծաղկին, երբ հարս գնացող աղջկա հարսնաքողը դառնում է ջրվեժ ու օրորվում ինչպես նորածնի ճոճքը: Եվ ծնվում են Թլոր Դավիթներ, որոնք դուրս են գալիս Մսրա Մելիքների դեմ: Եվ այսպես հայրենիքը սերնդեսերունդ փոխանցվում է, ամրանում հավատով ու սրի զորությամբ: Եվ հողը հայրենիք է դառնում տիրոջ շնչով ու սիրով, տիրոջ պատվախնդրությամբ ու բազկի զորությամբ: