Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#13 (1082) 9.04.2015 – 15.04.2015

ԵՐԳՆ  ԷԼ ԻՄ ԶեՆՔՆ Է

Երգը, մանավանդ ժողովրդական, ազգային երգը հզոր միջոց է մարդու հոգում արթուն պահելու հայրենասիրության թրթիռը: Երգը ևս պետք է ճիշտ և նպատակային օգտագործվի, չէ՞ որ այն զենք է` հոգևոր զենք: Երգը ամուր թելերով քեզ կապում է հարազատ վայրերին, արթուն է պահում ազգային ինքնագիտակցությունը:
Այն դժվար տարիներին հաճախ էինք այցելում հեռավոր զորամասեր, երգում խրամատում կանգնած զինվորի, սահման պահող ազատամարտիկի համար: Տեսնել էր պետք նրանց խանդավառությունն ու ոգեւորվածությունը, նրանց աչքերի փայլը, ու որքան էլ ծանր ու դժնդակ ժամանակներ էին, միեւնույն է, ես նրանց աչքերում միայն հաղթանակի հավատն էի տեսնում:

ԳՆԱՀԱՏԱՆՔ

Գրողների միության մեծ դահլիճում հոբելյանական ցերեկույթ էր: Սիրելի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75 – ամյակն էր: Շնորհավորանքի խոսքեր են ասում Գրողների միության նախագահ, բանաստեղծ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, հրապարակախոսներ Հրաչյա Մաթեւոսյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Արմեն Շեկոյանը… Իրենց սիրելի մանկագրի բանաստեղծություններից են արտասանում Խնկո Ապոր գրադարանի ընթերցող շնորհալի երեխաները: Բանաստեղծի խոսքերով գրված 40 երգերի հեղինակ, մանկավարժ-երգահան Հռիփսիմե Խրիմյանի սաները դահլիճը լցնում են իրոք հաճելի երաժշտությամբ:

Զինվորական թերթի միջոցով ցանկանում ենք շնորհավորել ազգային բանակում ծառայող մեր զինվոր թոռնիկի` Գալուստ Աբրահամյանի ծննդյան 20-ամյակը:
-Գալուստ ջան, սրտանց շնորհավորում ենք քեզ, ցանկանում ենք քաջառողջություն, երջանկություն, բոլոր լուսավոր երազանքների իրականացում: Վստահ ենք, որ դու էլ պատվով և նվիրվածությամբ կծառայես, ինչպես որ քո հայրը և երկու հորեղբայրներն են ծառայում: Բարի տարեդարձ, բարի ծառայություն և բարի վերադարձ, մեր զինվոր:
Խաղաղ և անփորձանք ծառայություն մեր երկրի անվտանգությունը պահող-պահպանող բոլոր հերոս տղաներին…

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Ապրիլի 8-ին լրանում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորող մեր որդու` Արման Արևշատյանի ծննդյան 15-ամյակը:
-Ծնունդդ շնորհավոր, տղա՛ս: Թող ամեն բացվող օրը քեզ միայն երջանկություն և ուրախություն պարգևի: Մեր ծնողական բարեմաղթանքները քեզ և ընկերներիդ: Վաղը դուք եք ստանձնելու հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործը, դուք եք ապահովելու մեր ժողովրդի անվտանգ գոյությունը: Թևութիկունք եղեք իրար, ուժեղ եղեք ձեր միասնականությամբ: Դուք եք պաշտպանելու Մոնթեի, մեր մյուս քաջորդիների արյունով է՛լ ավելի սրբացած այս հողը: Տա Աստված, որ հարատև խաղաղություն լինի: Խաղաղ լինեն մեր սահմանները և ամենակարևորը` խաղաղ լինի ծնողի սիրտը: