Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#11 (1080) 26.03.2015 – 01.04.2015

ԾԱՌԵՐԸ՝ ԾՈՑՎՈՐԱԾ ՀԱՐՍՆԵՐ...

Ես տեսել եմ ծառեր, որոնք կանգնել են լուռ, կռացած բեռնավորված ճյուղերով և…տխուր են: Առաջին անգամ դա զգացի պատերազմի օրերին, երբ որևէ գյուղ, բնակավայր էինք ազատագրում կամ էլ գրավում: Երկու դեպքում էլ այգիներում քարացած լռություն էր տիրում: Վիրավոր, կեղևները պլոկված, ճյուղերից, բներից արցունքի կաթիլներ էին ցած գլորվում: Իսկ երբ քամի էր լինում, այնպես հուժկու ու անկանոն էին շարժվում նրանց ճյուղերը, որ թվում էր՝ ուզում են ազատվել իրենց պտուղներից: Երբ մտորումներիս մասին փորձում էի խոսել, կիսվել ընկերներիս հետ, նրանք ծիծաղում էին… Հաճախ էր պատահում, որ այգիներից հունը փոխած, իզուր հոսող ջրերը կապում էի ծառերին ու նորից միանում ջոկատի տղաներին: Եվ այդպես անցնում էին օրերը…. Պատերազմ էր… Ու այդ ամբողջ ընթացքում ես զգում, տեսնում, ծառերի հետ ապրում էի նրանց տխրությունը…

ՏԱՏԻՍ ԹՈՂԱԾ ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ

Մանկության հուշերիս մեջ մի տաքուկ անկյունում եմ պահում նրա կերպարը. դալկացած ու ծերության կնիքը վրան: Պարանոցի կնճիռներն եմ զգում մատներիս տակ, երբ կուչ էի գալիս նրա կողքին ու մանկան հետաքրքրությամբ խաղում ալիքված կնճիռների հետ: Մանկության ամենաքաղցր երազս… տատիկս, որ իր փոքրամարմին էության մեջ անսահման սեր ու բարություն էր ամբարել:
Արուս տատս արդեն իր կյանքի ութսունյոթերորդ աշունն էր ապրում: Աշնան տերևների նման էլ թափվել էին տատիս փարթամ մազերի մի մասը, մնացածի վրա էլ ձյունն էր նստել: Չամիչի նման փոքր էին տատիս աչքերը, իսկ խունացած դեմքի վրա հազիվ նշմարվում էր նրա ժպիտը: Տատիս ժպիտը նման էր կիսալուսնի, իսկ ժպիտից գոյացած մատնեհարները տարիների հետ ավելի էին խորանում:

ԱՆՄՈՌԱՑ ՄԻ ՀԱՅՈՒՀԻ

Սեղանին փաստաթղթեր են՝ գրություններ, վկայականներ, դիմումներ, նամակներ, լուսանկարներ: Սովորական մարդու համար դրանք շատ են, կամ էլ մեզ է այդպես թվում, որովհետև մարդը հենց այսպես պետք է ապրի, արարի, աշխատի, երազի ու թողնի այսպիսի մի կենսագրություն: Թղթերն այնքան էլ հնացած չեն (ինչպես լինում է՝ դեղնած, խունացած) նրանք խնամքով պահպանված են: Ու երբ թերթում-կարդում-ծանոթանում ես՝ զգում ես, որ երկար տարիներ նրանց ձեռք չի դիպել, և հիմա մի փոքր հպումից նրանք ճչում են, բացում իրենց լեզուները:

ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ...

Մարտի 12-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնում բացվեց հայ ժամանակակից արվեստագետ Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» խորագիրը կրող ցուցադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մեծ եղեռնի թեման իր լայն արձագանքն է գտել արվեստի տարբեր ճյուղերում: Կերպարվեստում այն եւս արտացոլվել է պատկերային եւ պատկերավոր տարբեր լուծումներով՝ ոմանք հայելանման, լուսանկարչական ճշգրտությամբ պատկերել են դաժան ոճիրից դրվագներ, ոմանք էլ այլաբանական կերպարներն ու իրականությունն են միահյուսել` ջանալով հնարավորինս բացել այդ մղձավանջի դաժան ծալքերը:

Տատս չէր տեսել Կարնո աշխարհը,
Ու սարերն իրենց չէր տեսել նա պերճ,
Բայց հոգու խորքում ինչպես նշխարը
Նրանց պատկերն էր փայփայում անվերջ։

ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլի 24-ին Երևան է հրավիրել մի շարք երկրների ղեկավարների՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար:
Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը: Սպիտակ տունը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, թե արդյոք նախագահ Օբաման պատրաստվում է այցելել Հայաստան այս մեծաշուք առիթով:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մեկ անգամ մեկ` մեկ:
Մեկ անգամ Կիկո` զերո:
Երկու անգամ մեկ` երկու:
Երկու անգամ Կիկո` զերո:
Տասն անգամ մեկ` տասը:
Տասն անգամ Կիկո` զերո:
Հարյուր անգամ մեկ` հարյուր:
Հարյուր անգամ Կիկո` ՄԵՆՔ: