Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#07 (1076) 26.02.2015 – 4.03.2015

ՊԱՏՐԱՍՏ` ՄԱՐՏՆՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ

Հաճախ եմ գործուղման մեկնում առաջնագծի զորամասեր եւ միշտ վերադառնում եմ հիացած` սահմանը ամուր պահող տղաների համեստությամբ, առաքինությամբ, պատրաստակամությամբ, խիզախությամբ: Այս անգամն էլ բացառություն չէր:
Դիրքերում ծանոթացա Ռազմիկ Հովհաննիսյանի հետ: Պարզվեց` լողորդ է, ջրի մեծ սիրահար, 10 տարվա փորձ ունի: Բայց ամենեւին էլ նեղված չէր, որ լողավազանից օգտվելու հնարավորությունից երկու տարով զրկված է. «Ջրի չափ էլ հայրենիքիս հողն եմ սիրում, թե չէ Ուկրաինայից ինչո՞ւ պիտի գայի… Յուրաքանչյուր հայ տղա առաջին հերթին զինվոր է եւ պարտավոր է իր վրա վերցնել հայրենիքին ուղղված հարվածը»,- առանց վարանելու ասաց Ռազմիկը:

Ես նրանցից մեկն եմ, ովքեր ապավինում են համերաշխության ու համագործակցության ուժին եւ հավատում են, որ մենք միայն այն ժամանակ կկարողանանք փրկել ու պաշտպանել մեր ժողովրդին, վառել մեր հանգած օջախների կրակը եւ չկորցնել ապագայի հույսը, երբ իրար կհասկանանք եւ կգործենք համերաշխ։
…Գործի ձեռնարկել, հավաքել մեր ուժերը, խտացնել անխառն սիրով, իրարու ձեռք երկարել՝ այս է իմ պատգամը։

ԲԱՑ ԷԻՆ ԻՐ ՏԱՆ ԴՌՆԵՐԸ ԲՈԼՈՐԻՆ ԱՌՋԵՎ... ՎԱՆՔԻ ՄԸ ՊԵՍ

1904-ին, առաջին անգամ ըլլալով, տեսա եւ ճանչցա զայն իր բնակարանին մեջ՝ Սեւքարեցի Սաքոյին միջոցով: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն եւ անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու եւ հարգելու: Բաց էին իր տան դռները բոլորին առջեւ: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ եւ այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները:

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ (երգ) Պատվի համար ու մեր փառքի Գնով կյանքի ու զրկանքի Ու երդումով իր անսասան Լեռը ելավ նա սրբազան: Ելավ այնտեղ, ուր հայ հոգին Չէր հանդուրժում անարգ թուրքին, Ու Լեռնեցի ծուռ սասունցին Տեր էր կանգնել հայոց դատին: Եկավ որդու խոնարհությամբ, Եկավ տիրոջ իր զորությամբ, Դարձավ զինվոր ու զորավար, Դարձավ փրկիչ ազգի համար: Աշխարհում շատ […]

ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Մայոր Գնել Շահնազարյանի «Սրի ու Խաչի զորությամբ» գործը՝ նվիրված Հայոց մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին, հատված է հեղինակի «Գիրք սրի և սիրո» ժողովածուից: Ինչպես այս, այնպես էլ անտիպ մյուս ժողովածուներում («Հայոց մայրեր», «Հայոց այրեր», «Լույսի ճանապարհ, Արցախ», «Մատյան հիշատակաց», «Աղոթք», «Մեր հին երկինքը») հեղինակը հավաքել, գրի է առել դարավերջի մեր ազատամարտի հերոսական պատումներ, որտեղ չկա ողբ ու կական, լաց ու շիվան, այլ կա հերոսականություն, ազգային արժանապատվություն, որը մեզ պարգևեցին մեր ազատամարտիկներն ու նրանց փոխարինած հայ զինվորները: Այդ պատմությունները իրական են, ճշմարտացի և հարյուրամյա Հայոց Մեծ եղեռնի տարելիցին թող խաղաղություն, հանգստություն բերեն հայոց 1,5 մլն նահատակների անհանգրվան հոգիներին, իսկ ապրողներս ի վերջո ազատագրվենք զոհի բարդույթի հոգեբանությունից: Եվ դարավերջի հայոց դյուցազունների հերոսական պայքարից հետո ամեն մի հայի հոգուց պիտի որոտան Խ. Աբովյանի այս խոսքերը. «Էդ ու՞մ վրա եք ձեռք բարձրացնում, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»:

ԵՍ ՏԵՍԱ ԻՄ ՏՈՒՆԸ

«Ուխտագնացության» հեղինակը մեր զրույցի ժամանակ հուզախռով պատմում էր.
«Նախապապերիս ծննդավայրում (Էրզրումի Ջինիս, Սոգյութլու շեներում) հանդիպել եմ այն մարդկանց, ովքեր այսօր ապրում են հենց այն հին` արդեն քանդվող քարաշեն տներում, որոնք կառուցվել են իմ ազգականների` Իսոյան տոհմի նախապապիս ու նրա եղբոր ձեռքերով: Ես ջուր խմելու պատրվակով թակեցի դուռը: Թուրք տանտիրոջ հետ դուրս թափվեցին մի տուն լիքը մանուկներ: Մեհեդի էր տանտիրոջ անունը: Նա արդեն տեղյակ էր մեր` իրենց գյուղում լինելու մասին: Նա հարգանքով մեզ հրավիրեց ներս, քաղցր թեյ հյուրասիրեց, իսկ մենք մանուկներին նվերներ բաժանեցինք:

ԲԻԹԼԻՍԸ

Ամեն ինչ մոռանում եմ, մինչեւ կրկին չեմ լսում եգիպտացորենի ձողիկներ վաճառողի փողոցով անցնող բեռնակառքի շոգեսուլիչի մելամաղձոտ ու սրտամաշ ձայնը եւ ահա տեսնում եմ բեռնակառքը, փողոցը ու կրկին հիշում եմ, իբր դեռ ութամյա տղա եմ՝ նստած Սանտա Կլարա փողոցի մեր տան աստիճաններին։ Ու միտքս են գալիս այն օրերը, որոնք հիշում էի այն ժամանակ եւ այժմ էլ հիշում եմ, թեեւ օրերն այդ իմ կյանքում երբեք չեն եղել։ Դրանք եղել են շատ վաղուց հեռավոր քաղաքներում ապրած մարդկանց աշխարհին պատկանող օրեր։ Մուտքի աստիճաններին նստած՝ ես կրկին զգում էի դեպի ինձ վերադարձող անցած-գնացած պահերի դառնագին ցավը եւ գիտեի, որ դրանք իմն են, թեեւ այդ պահերը երբեք չէի ապրել։