Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (1063) 20.11.2014 – 26.11.2014

ՄԱՍԻՍՆ Ի ՎԵՐ

Չկա այնպիսի ուժ, որ կարողանա ոչնչացնել այս ցեղը։ Ինչ էլ որ անես, միեւնույն է՝ նա միշտ կուրախանա, կերգի եւ հաճույքով կապրի։

ԽՈՑՎԱԾ ՍԼԱՑՔ

Ես միշտ թեթեւ քայլքով եմ գնացել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ, գնացել եմ լուսաբանելու կուրսանտների երդման արարողությունները, ավարտական միջոցառումները կամ ռազմական կրթօջախի տարեդարձները, ուսուցման գործընթացը… Այս անգամ քայլերս ծանր են… Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ` մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը, այս կրթօջախի շրջանավարտներն են…

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՐՈՀՎԵԼՈՒ, ԻՍԿ ԱԼԻԵՎԸ ԳԱՀԸՆԿԵՑ Է ԱՐՎԵԼՈՒ»

…Եթե 90-ական թվականների սկզբներին այդ երկրում ապրող բնիկ ազգային փոքրամասնություն-ները պատրաստ չէին անկախության, Ադրբեջանից անջատվելուն, ապա այսօր արդեն ձեւավորված որոշակի խմբեր կան, որոնք այդ գործը կարող են հաջողությամբ ավարտին հասցնել:

BBC ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ «ՑԱՎՈՏ ՊԱՏԱՍԽԱՆ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՄԲ ԽՓՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻ-24 ՈՒՂՂԱԹԻՌԻ ՄԻՋԱԴԵՊԻՆ

Ներկայացնելով կողմերի պաշտոնական տեսակետները, մասնավորապես ասում է. «Արդյոք այս ամենը վրեժխնդրության դրսևորում չէ՞. մանավանդ հայտնի է, որ Ադրբեջանը քսան տարի առաջ տեղի ունեցած պատերազմում պարտվել է և այս տարիների ընթացքում ամեն կերպ փորձել է ցնցել փխրուն զինադադարը»:

45-3-3-1

Հայտնի թալիշ մտավորական, Թալիշստանի խորհրդարանի նախագահ Ֆախրեդդին Աբոսզոդան անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի հետ կապված միջադեպին և խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան, մասնավորապես՝ ասել է. «Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առել, թե նման քայլը ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ իրենց երկրի համար. այնպես որ՝ խիստ շտապել են Մուրատ Մամեդ օղլիին շքանշանով և թանկարժեք մեդալով պարգևատրելով:

ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ՄԱՍՆԱԳԵՏ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ, ՔԱՆ ԶԻՆՎՈՐ ԿՐԹԵԼԸ

Զորամասի հրամանատար, գնդապետ ՍԱՄՎԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ զրուցում է մեր թղթակից, մայոր Սամվել Հարությունյանը

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Պաշտպանական շրջանի մարտական հերթապահություն կատարող զինվորների այս հենակետում եղանք «Միասնություն-2014» մարտավարական զորավարժությունից առաջ, ասել է թե՝ մինչ ադրբեջանցիների կողմից պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը և կրկին լարվածության ստեղծումը: