Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#38 (1056) 2.10.2014 – 8.10.2014

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ուր ասես, աշխարհի որ անկյունն ասես, որ չհասան Արցախյան շարժման ղողանջները: Հասան այնտեղ, որտեղ գեթ մեկ հայ կար, այնտեղ, որտեղ հայկական շունչ ու հոգի կար…
Օտարության մեջ էր նաև Կամո Հակոբջանյանը: Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնամետալուրգիական ֆակուլտետն ավարտած և ինժեների որակավորում ստացած քսաներեքամյա հայորդուն ինստիտուտը գործուղել էր Սարատով` տեղի երկրաբանական արշավախմբում աշխատելու: Հայաստանից եկած ինժեների սրտացավ աշխատանքը չի վրիպում արշավախմբի ղեկավարության ուշադրությունից, և Կամոյին առաջարկվում է նախ վարպետի, իսկ կարճ ժամանակ անց` տեղամասի պետի պաշտոնը:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ազգային ճաշակն օտարացած և խորթացած, ավելին կասենք, ծաղրի առարկա դարձած է՝ հանձին տգետ և անձնապաստան դպրապետերի, որոնք չգիտեն իրենցը, չեն էլ ուզում որոնել, սովորել և արհամարհելով ամեն ինչ՝ բերում են իբր գեղեցիկ, ընտիր, բայց իրոք կործանարար երաժշտություն…

ՅՈԹ ԳԻՐՔ` ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԿԱՆԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շուտով լույս կտեսնի տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Արկադի Երեմի Սարգսյանի կոթողային աշխատության եզրափակիչ հատորը: Հեղինակի մտավոր կարողությունների եւ բարձր արհեստավարժության մասին են վկայում հրատարակված ավելի քան 240 գիտական աշխատությունները եւ 10 մենագրությունները:

ՎՏԱՆԳՎԱԾ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ

«Հայաստան» որմնանկարն ստեղծվել է 1989 թվականին՝ ազգային մեծ զարթոնքի տարիներին: Այն հայոց մշակույթի և պատմության ակնթարթի մեջ վերարտադրված մի ընդհանրացում է, որը, ըստ հեղինակ Է.Արծրունյանի, պետք է ներկայացներ հայկական ազատատենչ ոգին, ջիղն ու եռանդը: Այս որմնանկարի հիմքը ազգային թեման է՝ հայ մշակույթի, պատմության հայկական բնօրրանի վերարտադրությունը՝ խորհրդանշական պատկերներով: Հեղինակը հասավ իր նպատակին` Իջևանի մշակույթի տանն ստեղծելով այդ հզոր որմնանկարը: Այն ստեղծվեց որպես սոցռեալիզմի ազգային արտահայտություն: Այստեղ հեղինակը պահպանեց թեմատիկ կոմպոզիցիայի ժանրը` հավատարիմ մնալով հայ դասականների ոճին: Այստեղ պատկերված են Աղբյուր Սերոբը, հայկական ընտանիքը, Մաշտոցը` գրերի հետ, մշակութային գործիչներ, խաչքարը` որպես հավատքի, բայց միաժամանակ` ստեղծարար ուժի ընդհանուր մարմնացում: Իր հնչեղությամբ և կատարողականով այն չի զիջում համաշխարհային արժեք ունեցող ոչ մի այլ ստեղծագործության, և ես դա ասում եմ ոչ թե որպես համահեղինակ:

ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ

Իմ մանկության տունը եկեղեցուն ու դպրոցին պատկից էր:
Մեր բակում, ինչպես ծովափնյա բոլոր փոքրիկ քաղաքների բակերում, լիքը նարնջենիներ կային։ Ներքևի հարկի նախասրահի առջև մի քառանկյուն պարտեզ ունեինք, որն աշնանն ու ձմռանը անձրևաջրերով էր լցվում, իսկ գարնանն ու ամռանը հայրս ծաղիկներ էր այնտեղ ցանում։ Առաջին հարկի բարձր առաստաղներով ու գերանե սյուներով մեծ սենյակները, որ լուսավորվում էին միայն բակի կողմից, երեկոյան ընկղմվում էին խավարի մեջ։ Այնտեղ մարդ չէր ապրում։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Այս վերնագրով ստեղծագործությունը չորստակ ծալվածքով նրա գրպանում էր, ու թշնամու գնդակը խոցել էր սիրտը՝ անցնելով-ծակծկելով այս խոսքերը. «Հայրենի հողը պաշտպանում կամ ազատագրում են ամենից առաջ սեփական արյամբ: Անժխտելի ճշմարտություն, որը հոգեհարազատ էր նոր կյանք մտած հայորդիներին: Ի՜նչ տղաներ էին… Ամեն մեկը մի տան սյուն, ամեն մեկը սրտի հույս: Նրանց կամքն ու հավատը անսասան ու կայուն էին, նրանք գնում էին կռվելու ու հաղթելու համար: Ճակատագիրն անողոք դաժանությամբ նորից դրել էր լինել-չլինելու հարցը:

Կռիվ թեժացավ Կարախանբեյլում
Չաուշ Պողոսը իր խումբն էր տանում,
Ա՜խ, պայթեց մի արկ տղոց ոտի տակ
Մերուժն ու Մակարն եղան նահատակ։