Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (1049) 14.08.2014 – 20.08.2014

ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Կաթնասուններ – Կենդանիների մեծ մասը մշտապես ջրի կարիք է զգում: Խոտակերները սովորաբար երբեք չեն հեռանում ջրից, որովհետև խմում են օրական երկու անգամ՝ արշալույսին և ուշ երեկոյան: Նրանց զուգամիտող հետքերը հաճախ տանում են դեպի ջուրը:
Գիշատիչ կենդանիներն այնքան էլ լավ ցույց չեն տալիս ջրի տեղը, քանի որ իրենց անհրաժեշտ ջրի զգալի մասը նրանք ստանում են իրենց զոհին խժռելիս:

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

Եվրոպայում ահեղ պատերազմի առաջին կանխանշանները թերեւս հայտնվեցին 1871 թվականին՝ Գերմանիայի դեմ պատերազմում Ֆրանսիայի կրած պարտությունից հետո։ Ակնհայտ էր, որ Ֆրանսիան չէր կարող հաշտվել ազգային խայտառակության՝ տարածքային կորուստների հետ։ Եւ փոխհատուցման նախապատրաստությունն սկսվեց 1914թ հունիսյան մի առավոտ Սարաեւոյում հնչած կրակոցներից շատ ավելի վաղ։ Եվրոպայի երկրները հետզհետե խմբվում էին տարբեր բեւեռների շուրջը, որոնցից մեկը Ֆրանսիան էր, իսկ մյուսը՝ Գերմանիան։

ԿՈՄՍ ՎՐՈՆՍԿՈՒ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ

Ձեւակերպելով գերմանական դիվանագիտական անձնագիր՝ Վրոնսկին ուղեւորվում է իր հայրենի Մերձբալթիկա: Այստեղ (անհավանական է, բայց՝ փաստ) անհրաժեշտ ինքնաթիռը ձեռք բերելու համար նա հիպնոսում է գերմանական ռազմաճակատային օդանավակայանի սպասարկող անձնակազմին եւ ստիպում վառելիքով լիցքավորել թեթեւ աեորոպլանը, որով մտադիր էր հատել ռազմաճակատի գիծը:

ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2014

Ռուսական Ալաբինո զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթը թևակոխել է եզրափակիչ փուլ: Առաջին օրերի արդյունքներով արդեն ձևավորվել է առաջատարների խումբը, սակայն վերջնական հաղթողին որոշելը դեռևս վաղ է: Արդեն իսկ պարզ է, որ ոչ մի թիմի համար մրցույթը հեշտ չստացվեց: Եղան և՛ հաջողություններ, և՛ ակնհայտ բացթողումներ: Յուրաքանչյուր անձնակազմ ձգտում է հանդես գալ ուժերի առավելագույն լարումով, անել հնարավոր ամեն ինչ հաղթանակի հասնելու համար. չէ՞ որ յուրաքանչյուրի անհատական ցուցանիշներից է կախված ընդհանուր թիմի վերջնական գնահատականը: