Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (1049) 14.08.2014 – 20.08.2014

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՀԱՊԱՐՏԸ

…1965 թվականի աշնանը Երևանի իր անշուք խրճիթում դադարեց բաբախել ամբողջ կյանքը խորհրդային բանտերում և սիբիրյան աքսորում անցկացրած Արամ Թովմաղյան-Լեռ Կամսարի տառապյալ սիրտը՝ ականավոր գրող-երգիծաբան, որ երբեք չդավաճանեց Ճշմարտությանը և չփոխեց իր ազնիվ ու ըմբոստ էությունը: Քաղաքի վրա «իջավ ծանր լռություն»: Միայն քչերը կարողացան լսել լռության ձայնը ու հասկանալ, որ հայ գրականությունն արձանագրել է իր հերթական անդառնալի կորուստը. մահացել էր Մեծ Երգիծաբան:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Եվրոպան`
այդ դիվանագետ պոռնիկը,
ոսկի կցանե,
որպեսզի բոզություն հնձնե…

ՄԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՆՔ՝ ՀԱՆԳԻՍՏ ԵՐԳԵՔ ՈՒ ՊԱՐԵՔ

«Խոսքի իրավունք» խորագիրը այս անգամ հյուրընկալել է Անահիտ Մադոյանին։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, նրա հասարակական գործունեությունը ոչ մի առնչություն չունի իրավաբանի մասնագիտության հետ։ «Ես իմ հոգու պարտքն եմ կատարում,- ասում է Անահիտ Մադոյանը,- փորձում եմ ինչ-որ բանով արդարացնել իմ հողի վրա, իմ հայրենիքում ապրելու իրավունքը։

ՁԵՐ ԴԻՄԱԳԾԵՐԸ ՄԱՏՆՈՒՄ ԵՆ...

Հարավարևմտյան զորամասերից մեկում ծառայող զինվոր Սամվել Գալստյանը հետաքրքրվում է դիմագիտությամբ։ «Հայ զինվորին» ուղղված նամակում զինվորը գրում է. «Ճի՞շտ է, որ դիմագծերը կարող են տեղեկություն տալ մարդու բնավորության լավ կամ վատ հատկանիշների մասին։ Եվ արդյոք դիմագիտության տվյալները օգտագործվո՞ւմ են մարդկանց տարբեր պաշտոնների նշանակելիս»։
Մենք սիրով բավարարում ենք զինվորի խնդրանքը, ուստի և «Հայ զինվորի» հյուրասրահ ենք հրավիրել Գրիշա Նուրիջանյանին, որը երկար տարիներ դիմագիտություն է ուսումնասիրել։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՍԻՐԵԼԻ ԴԵԴՈ

Օրերս ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան Վրեժ Հովհաննիսյանը նշեց իր 80-ամյակը: ՀՀ վետերանների միությունում հավաքվել էին շատերը՝ մեծարելու, պատվելու անվանի ծովայինին: Բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի կողքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ևս պատվոգիր հանձնվեց՝ հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար:

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Վերջին տարիներին բավական արդյունավետ համագործակցություն է իրականացվում ՀՀ պաշտպանության, կրթության ու գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև: ՊՆ-ն աջակցում է կրթահամալիրի այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված են մատաղ սերնդի՝ ապագա ուժեղ ու բանիմաց զինվորների պատրաստմանը:

ՏԱՐԻՔԸ ՈՐՊԵՍ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՆ

Հեղինակության ստեղծման գործում մեծ նշանակություն ունի տարիքային գործոնը։ Զինվորական ծառայության մեջ ծառայողական աստիճանակարգում առաջընթացը կապված է զինծառայողի տարիքի հետ։ Առավել բարձր զինվորական պաշտոնները պահանջում են հասուն տարիքին բնորոշ հատկանիշներ՝ կենսափորձ, շրջահայացություն, պատասխանատվության զգացում եւ այլն։ Սակայն, դրա հետ մեկտեղ, բարձր զինվորական պաշտոնները պահանջում են մտքի ճկունություն, հաճախ ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու կարողություն։