Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (1048) 7.08.2014 – 13.08.2014

Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը, չանսալով առողջ բանականությանը և անտես առնելով հայկական կողմից բազմիցս արված սթափության կոչերը, տարիներ շարունակ հնչեցրած իրենց ռազմատենչ հայտարարությունները, վերջին ժամանակներս փորձում են «առարկայացնել» կամ, այսպես ասած, գործով ապացուցել` խափանարար խմբերով սահմանային միջադեպեր հրահրելով և է՛լ ավելի լարելով առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում:

«ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆԻ» ՀԱՅ ԱՍՊԵՏԸ

Արդեն 67 տարի է, ինչ լռել են հրանոթները, 67 տարի է անցել այն օրից, երբ հաղթանակած բանակի զինվորը Ռայխստագի վրա բարձրացրեց հաղթանակի դրոշը և հրդեհից մրոտված պատի վրա գրեց՝ «Հաղթանակ»…
Ինչքան տարիները հեռացնում են մեզ այդ նշանավոր օրվանից, այնքան ավելի ենք զգում հաղթանակի նշանակությունը, այնքան անհրաժեշտություն է զգացվում պատմելու հերոսների մասին, որոնք կռեցին Մեծ հաղթանակը։
Այդպիսի հերոսներից էր Բարդուղ Պետրոսյանը։

ԴԵՐԲԵՆԴԸ՝  «ՄԵԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՃԱՄՓԻՆ

ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ադրբեջանի ազգայնական իշխանությունների հավակնությունները չեն սահմանափակվում միայն Հայաստանի և Իրանի տարածքներով: Բաքվում գործուն քայլեր են ձեռնարկում հարևան Դաղստանի Դերբենդ քաղաքի ոչ միայն յուրացման, այլ, ինչու չէ, Ռուսաստանի Դաշնությունից զավթելու ուղղությամբ: Եվ եթե Թեհրանն ու Երևանը Բաքվի սանձարձակություններին համապատասպան հակահարված են տալիս, Մոսկվայում ոչ միայն լռում են, այլ նաև որոշակիորեն աչք փակում հարավային հարևանի փաստացի ագրեսիայի վրա՝ չկամենալով խարխլել տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն խաղաղությունն ու կայունությունը:

Ո՞րն է գիտական հայտնագործությունների դերը մարդկային հասարակության զարգացման մեջ։ Ինչու՞ նրանք երբեմն ոչ թե խթանում են քաղաքակրթության առաջընթացը, այլ հիմք են դառնում զանգվածային ոչնչացման զենքի համար, այլ խոսքով՝ վերածվում են սոսկալի չարիքի համայն մարդկության համար։ Այս հարցերի շուրջ խորհրդածում է գերմանացի նշանավոր թատերագիր, արվեստաբան եւ հասարակական գործիչ Բերթոլդ Բրեխթը (1898-1956) իր «Փորձարարական թատրոնի մասին» ծավալուն հոդվածում։

ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Պատերազմում մարդիկ հաճախ հայտնվում են ամենաանկանխատեսելի եւ ծայրահեղ իրավիճակներում՝ զուրկ լինելով կենսաապահովման տարրական միջոցներից: Այդ պայմաններում գոյատեւելու համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ եւ կարողություն՝ տեղանքում առանց սարքերի կողմնորոշվելու, եղանակը կանխատեսելու, օթեւան պատրաստելու, խմելու ջուր եւ կրակ ստանալու, ինքնաշեն հարմարանքներով սնունդ հայթայթելու, առանց դեղամիջոցների ինքնաբուժվելու եւ այլն:

ԿՈՄՍ ՎՐՈՆՍԿՈՒ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ

Մի երեկույթում Հեսսը Վրոնսկուն ծանոթացրեց Եվա Բրաունի հետ, եւ վերջինս խնդրեց գուշակել իր բախտը: Հաջորդ հանդիպմանը Վրոնսկին սիրունատես աղջկան հայտնեց, որ նա «արտասովոր ճակատագիր» է ունենալու, եւ ավելացրեց. «Եւ ձեր թռիչքը տեղի կունենա ամուսնության շնորհիվ»: Եվան թերահավատորեն ծիծաղեց: Բայց որոշ ժամանակ անց Հիտլերը տեսավ Եվային եւ տեղնուտեղը սիրահարվեց, ապա առաջարկեց ամուսնանալ: