Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (1048) 7.08.2014 – 13.08.2014

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾՆԻ

Հոգեբան, պահեստի սպա Տիգրան Ղազարյանն արձագանքում է «Հաղթելու ենք նվազագույն կորուստներով» վերնագրված հոդվածին («Հայ զինվոր», թիվ 28), որը զրույց է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի հետ վերջին շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի, միջազգային արձագանքի, հնարավոր պատերազմի և հարակից հարցերի շուրջ։

ԼՐԱԳՐՈՂ ԶԻՆՎՈՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ

Ես չգիտեմ, թե երբ և ով է եղել այն առաջին զինվորականը, որը պարգևատրվել է մեդալով կամ կրծքանշանով, չգիտեմ նաև, թե ով է եղել առաջին պարգևատրողը, բայց փաստ է, որ զինվորականները մեդալներով պարգևատրվել և պարգևատրվում են առանձին դեպքերի, սխրագործությունների կամ էլ օրինակելի ծառայության ու վարքագծի համար:Վստահ եմ, որ աշխարհի և ոչ մի բանակում վախկոտությունը խորհրդանշող որևէ տարբերանշան կամ խորհրդանիշ գոյություն չունի և զինվորական համազգեստին ոչինչ այնքան շուք ու հմայք չեն հաղորդում, որքան մեդալն ու շքանշանը:

ՓՈՂՈՑՈՒՄ

Գիշեր էր: Զբոսնում էի երևանյան փողոցներով և հիանում նրանց գեղեցկությամբ: Առհասարակ սիրում եմ երեկոյան զբոսանքերը: Լուսավոր ու գեղեցիկ քաղաքը դեպի իրեն էր ձգում հազարավոր մարդկանց:
Զբոսնում էի Երևանի կենտրոնական փողոցներով, զմայլվում նրանց տեսքով: Մարդկանց անհոգ դեմքերն ինձ թարմ լիցքեր ու բարձր տրամադրություն էին հաղորդում:

ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԵՐԹԸ ԻՄՆ Է

Եղբայրս` Վահե Աբելյանը, երկու տարի պատվով ծառայեց ու վերադարձավ: Այդ քսանչորս ամիսների ընթացքում նա և՛ դժվարություններ է տեսել, և՛ հպարտության ու ոգևորության անմոռանալի պահեր է ապրել: Ծառայության ընթացքում յուրացրած բարոյական ու կամային արժեքներն ու բանակային հիշողությունները ընդմիշտ ամրագրվելով նրա գիտակցության մեջ՝ դարձել են իր կյանքի անդավաճան ուղենիշները: Հպարտության վեհ զգացումներ էի ունենում, երբ տեսնում էի, թե ինչպես է եղբայրս իր և ծառայակից ընկերների օրինակով փորձում հայրենասիրություն և զինվորական գործի նկատմամբ պատվախնդիր զգացումներ ներշնչել մեր՝ ապագա զինվորներիս սրտերում:

ՆՎԻՐՈՒՄՈՎ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԿՅԱՆՔ

Լրացավ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թանգարանի պետ, պահեստազորի գնդապետ Գևորգ Միսակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Ռազմական ինստիտուտի անձնակազմի անունից շնորհավորում ենք մեր սիրելի հոբելյարին՝ մաղթելով ամուր առողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու հայրենանվեր իր գործունեությունը:

Այս պատմությունները թող լինեն հիշատակն ու խնկարկումը այն հայորդիների, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը։ Քանի-քանի սերունդ այդ ճանապարհն անցավ արհավիրքների ու ալեկոծությունների միջով։ Եվ սակայն պատմության մեջ եղավ մի տարեթիվ՝ 1915թ., երբ զոհ գնացին միլիոն ու կես անմեղ մարդիկ։ Արցախյան հերոսամարտի այս պատմությունները Մեծ եղեռնը վերապրածների զավակների մասին է։

ԻՄ ԶԵՆՔԸ` ԻՄ ԱՐԴԱՐ ԸՆԿԵՐԸ

Ինքնաձիգի նշանոցից մինչև դաշտում աշխատող գյուղացին քանի՞ մետր է… Մի երկու հարյուր: Թե մատդ սեղմես ձգանին… Բայց ես նույնիսկ մտքիս ծայրով նման բան չեմ անցկացնում: Գյուղացին հողի ծառան է, ես՝ հայրենիքի զինվորը: Հետո ի՞նչ, որ գյուղացին հայ չէ, հետո ի՞նչ, որ գյուղացին ադրբեջանցի է: Հողի աշխատավոր է: Մարդ, որ օրնիբուն մեջք է ծռում հողի վրա: Հաստատ համոզված եմ՝ հողի աշխատավորը պատերազմ չի ցանկանա, հողի աշխատավորը խաղաղության կողմնակից է: