Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#16 (1034) 1.05.2014 – 7.05.2014

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2014 թ.-ի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հրամանագրում ասված է.

ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ՝ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻ

Ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, գիտակրթական ոլորտի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ։ Կոնֆերանսի նպատակն էր բոլոր ջանքերը ուղղել աճող սերնդի ազգային դիմագծի պահպանմանը, պատանիների շրջանում հանցավորություն ծնող պատճառների վերացմանը։ Բացի արտաքին թշնամու դեմ կռվելուց, պետք է պայքարենք նաև ներքին թշնամու դեմ՝ դրանք փողոցային արատավոր բարքերն են, բազմատեսակ աղանդները, որոնք ներսից խարխլում, կազմաքանդում են երկիրը և սպառնում Հայաստանի անվտանգությանը։

ԹՌԻՉՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ

Գնդապետ Ս. Սիանոսյանի հրամանատարությամբ գործող ավիաբազան, երեք տարի անընդմեջ ճանաչվելով ավիացիայի լավագույն ստորաբաժանում, արժանացավ պատվադրոշը մշտապես իր մոտ պահելու պատվին: Այդ հաջողության համար իր համեստ ներդրումն ունի նաև օդանավակայանի տեխնիկական ապահովման գումարտակը, որի հրամանատարը մարտական ուղի անցած փորձառու օդաչու, փոխգնդապետ Ա. Մելքոնյանն է:

ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿՈՐՑՆԵԼ, ԹՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ

Բանակի ամենամեծ ձեռքբերումը կանոնադրային հարաբերությունների հաստատումն է և սպա-զինվոր փոխհարաբերությունը օրինականության դաշտ տեղափոխելը։ Այսօր զինվորը արժեք է սպայի համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Բավական է համեմատել 1994-2004-2014 թվականների մահվան ելքով դեպքերի քանակը, և կհասկանանք, թե բանակը որտեղից ուր է հասել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեծապես կարևորում է զինված ուժերում, հատկապես զորքերում միջանձնային փոխհարաբերությունների կատարելագործման խնդիրը։ Նախարարը սեփական օրինակով է ենթակաների նկատմամբ հոգատարություն, ջերմություն ու սրտացավություն հուշում անձնակազմին։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հրետանային զորավարժության հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են հրամանատարության մտավոր և կազմակերպչական ունակություններով, փորձառությամբ, տեսականը գործնականի հետ համադրելու անձնական վարպետությամբ: Հրետանավոր սպայի ուսուցումից ու զինվորի ճշգրիտ հաշվարկներից է կախված հրետանու անվրեպ խոցումը, որն իրականացվում է խմբային կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Նրանց հիմնական դարբնոցը հրետանու ճամբարային հավաքներն են, երբ վարժությունների ու նորմատիվների միջոցով յուրացվում է հրետանավորի բարդ ու պատասխանատու գործը:

ԻՄ ԶԻՆՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌՈՂՋ, ՈՒՐԱԽ, ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ...

Գումարտակը զորամասի կարևոր ստորաբաժանումներից է, որն անհրաժեշտության դեպքում պետք է ռազմական գործողություններ իրականացնի բավական մեծ տարածքի վրա: Հասկանալի է, որ առաջադրանքի հաջող կատարման համար ինչպես հրամանատարն ու ենթակա ստորաբաժանումների հրամանատարները, այնպես էլ ստորաբաժանումները՝ վաշտերը, դասակները և ջոկերն առանձին-առանձին, պետք է ունենան այնքան բարձր մարտական, մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական պատրաստություն, որ կարողանան հաջողության հասնել, հակառակ դեպքում հաղթանակի մասին խոսք լինել չի կարող: Քանի որ մենք մտածում և աշխատում ենք միայն մեկ բանի՝ հաղթանակի, ժողովրդի ու հայրենիքի անվտանգության ապահովման մասին, ուստի ամեն օր զբաղվում ենք մարտական պատրաստականությամբ, այսինքն՝ սովորում ենք կռվել, ձգտում ենք հարստացնել ռազմարվեստի մասին մեր գիտելիքները:

ՀԱՅ ՍՊԱՅԻՆ ՎԱՅԵԼ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՐԱՐՔ

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
Սամվել Աբրահամյանը մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն: