Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#11 (1029) 27.03.2014 – 2.04.2014

ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆԵՐ

Ֆրանսիացի-սասունցի քուրդն ու սասունցի-հայաստանցի հայը հանդիպեցին Փարիզում՝ ճիշտ այն օրը, երբ արգենտինացի Մեսին իսպանական «Բարսելոնի» կազմում չորս անզուգական գոլ խփեց անգլիական «Արսենալին»: Հանդիպումը (հայի և քրդի) նախատեսված չէր: Աշխարհը մանրամասնորեն պատրաստվում էր մեկ այլ հանդիպման: Երկրորդ հանդիպման ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենը Մեսիի յուրաքանչյուր գոլից հետո միաժամանակ ներդաշնակորեն վեր էին թռչելու և իրենց հիացմունքն արտահայտելու ամեն մեկն իր լեզվով և շարժուձևերով: Չի բացառվում, որ նույն լեզվով և նույն կերպ: Այդ պահերին մեկմեկու թիրախ այդ երկու մահկանացուները չեն ուզենա գիտակցել, որ որսադաշտի վերածված երկրագնդի վրա և նրանից անդին կան հույզեր, որոնց մեջ կարող են հաշտ ու խաղաղ տեղավորվել մեր ճանաչողության հորիզոնների մեջ պարփակված տիեզերքի հոգու, մտքի և լույսի արարիչները՝ Քրիստոսը, Մուհամեդն ու Բուդդան և նրանց երկրպագող բոլոր անցավորները:

2014 թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը (նախագահ` Գեղամ Հարությունյան) կազմակերպեց արդեն ավանդույթ դարձած հերթական այցը պաշտպանության բանակի զորամասեր: Երեւանից Ստեփանակերտ մեկնեցին 40 դասախոսներ, որոնք ներկայացնում էին հանրապետության առաջատար բուհերը եւ գիտական հաստատությունները: Այցելության նպատակն է է՛լ ավելի սերտացնելու փոխգործակցությունը երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ:

«ՄԱՐԶԻԿԸ ԿԿՈՓՎԻ ՆԱԵՎ ԲԱՆԱԿՈՒՄ»

Զինվորների ֆիզիկական կոփվածության խնդիրը տանկային զորամասի ֆիզպատրաստության սպա մայոր Դավիթ Հովսեփյանը համարում է զինվորին ներկայացվող կարևոր պահանջներից մեկը: Եվ պատահական չէ, որ գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում բարձր է ֆիզիկական պատրաստության մակարդակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ռադիոսպորտը կարևորագույն ճյուղ է թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումով։ Կապը և՛ բանակում, և՛ ժողովրդական տնտեսության մեջ համարվել է ղեկավարման կարևորագույն միջոցներից մեկը։
Դեռ խորհրդային տարիներին մեր հանրապետության ԴՕՍԱԱՖ-ը ԽՍՀՄ բանակի համար պատրաստում էր բարձրակարգ կապավորներ։
Այդ տարիներին Հայաստանի ռադիոմարզիկներն ունեցել են մեծ նվաճումներ։

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ Է»

Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ինչպես շատ հայոց մեծեր, կյանքի մայրամուտին հոգեկան պահանջ է զգացել իր անցած ճանապարհի մասին կիսվելու հարազատ ժողովրդի հետ, գրի առնելու իր հուշերը։ Եվ գրի է առել, բայց ընդամենը… 4 էջ։ Հուշագրությունը, որ վերնագրել էր «Կյանքիս հիմնական պահերը», փաստորեն, մնացել է կիսատ։
Գրել է նաեւ կտակ՝ ուղղված իր զավակներին։ Մեր խոսքը դրա մի հատվածի մասին է, որտեղ ցայտունորեն գծագրվում է ոչ միայն հոգատար, իր շառավիղներին անհունորեն նվիրված հոր, այլեւ մեծ հայի եւ հայրենասերի պայծառ կերպարը։

Մեծ մարդկանց կյանքում լինում են դրվագներ, որոնք, փոքր լինելով վերջիններիս նշանակալից գործերի համեմատ, այնուամենայնիվ, բնորոշում են այդ մարդկանց էությունը եւ օգնում ճիշտ հասկանալու եւ գնահատելու նրանց ներքին աշխարհը։
Այդպիսի բազում դրվագներով հարուստ է նաեւ Վիկտոր Համբարձումյանի կյանքը։

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ

Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Ինքնորոշում նշանակում է ժողովուրդների իրավունք` ընտրելու զարգացման այնպիսի ճանապարհ, որն առավել համապատասխանում է նրանց պատմական, աշխարհագրական, մշակութային, կրոնական ավանդույթներին ու պատկերացումներին:
Ինքնորոշման հայեցակարգի քաղաքական ծագումը գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրից (1776 թ.):