Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#41 (1008) 17.10.2013 – 23.10.2013

«ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2013»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2013 թվականի պլանի համաձայն` Չեբարկուլում (Ռուսաստանի Դաշնություն) ընթանում է «Անխախտ եղբայրություն-2013» պայմանական անվանմամբ երկրորդ համատեղ խաղաղապահ զորավարժությունը՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:

ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Պատերազմում հաղթում են խիզախները: Հաղթում են իրենցից բազմապատիկ ուժեղ թշնամիներին: Պատմությունը դա բազմիցս է ապացուցել: Հերթական ապացույցը եղան Քարվաճառի համար մղված մարտերը: Բնական ամրոցի նմանվող տեղանքը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ: Բայց, ի վերջո, հայկական պատմական տարածքն ազատագրվեց, հայ զինվորը հաղթեց իր անօրինակ խիզախության շնորհիվ: Հաղթեց ու իշխեց սարերի գագաթներին` հսկելով այս չքնաղ հողակտորի անվտանգությունը, ամուր փակելով դեպի Արցախ, Մայր Հայաստան տանող ռազմավարական ճանապարհը: Այսօր էլ, զինադադարի պայմաններում, հայ զինվորը շարունակում է սխրանք գործել պատերազմի օրերից ոչ պակաս:

ՀՐԵՏԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾՆ Է

Ամեն տարի հոկտեմբերի 19-ին ազգային բանակում հանդիսավորությամբ նշվում է հրթիռահրետանային զորքերի օրը։ Հրետանավորների օրը նաեւ մյուս զորատեսակները ներկայացնող զինծառայողների համար սիրված եւ սպասված տոներից է։ Քանի որ այն նշվում է ուսումնական տարվա գրեթե վերջնամասում, ուստի զորամասերի հրետանավորների համար լավ առիթ է վերլուծելու տեւական ուսումնական գործընթացի ժամանակ կատարված աշխատանքները, գնահատելու ձեռքբերումները, նախանշելու բացթողումները։

ԱՄՐԱՑՈՂ ՇԵՆԵՐ, ԿԱՅԱՑՈՂ ՍԵՐՈՒՆԴ

Ազատագրումից ի վեր Քարվաճառի բնակիչները առաջին հերթին երազել են բարեկարգ ճանապարհ ունենալու մասին, առաջնորդվելով այն պարզ տրամաբանությամբ, որ եթե ճանապարհ կա, ուրեմն կյանք կա, իսկ եթե ճանապարհներ են կառուցվում, կյանքն էլ կլավանա, ապրուստն էլ։ Իմ զրուցակիցներից մեկը, որն այստեղի հնաբնակներից է, շատ դիպուկ նկատեց. եթե ճանապարհ կա, ուրեմն գնալ-գալ կլինի, փոխադարձ շփումներով կյանքը կլավանա, մարդիկ կզարգանան, բնակչության կենսամակարդակն էլ կբարձրանա։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Շուրջ տասը տարի Մերձավոր Արևելքը կրակի մեջ է. այստեղ միջուկային և քիմիական զենք էին փնտրում, «գարունների» միջոցով բռնապետություններ էին վերացնում, ժողովուրդներին պարտադրում ժողովրդավարություն, իրենց կենսակերպին անհարիր արժեքների ընդունում: Սակայն խոսելով այս ամենի մասին, չի նշվում, թերևս, ամենագլխավորը. «ազատարարները» թալանում են թանգարանները և ոչնչացնում հնագույն ժողովուրդների մշակութային հարուստ ժառանգությունը:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻ՛ՇԿ»

Հարգելի խմբագրություն
Որդիս` Վարդան Մարտունի Պապիկյանը, 2011թ.-ի նոյեմբեր անսին զորակոչվել է հայկական բանակ: Անչափ ուրախ եմ ու հպարտ, որ որդիս հայոց բանակի զինվոր է, մեկ-երկու ամսից կավարտի ծառայությունը և կշարունակի ուսումը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Ամենակարևորը` չի կոտրվել որդուս ոգևորությունը, որ կար ծառայության մեկնելիս:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԶՈՐԱՄԱՍ ՄՏՆԵԼ»

Սերժանտ Արեն Մելիքյանը շուտով կզորացրվի: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Սահակյանը գովեստով է խոսում նրա մասին: Խոսում է նրա ներկայությամբ և վստահ է, որ սերժանտը չի մեծամտանա: Երբ փոխգնդապետը հիշեցրեց Պ. Սևակի` որդուն նվիրված բանաստեղծության տողերը`