Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#40 (1007) 10.10.2013 – 16.10.2013

ՅՈՆ ԱՐՄՅԱՆՈՒԼ (Ioan Armeanul, Viteaz. մահ. 1574)-Ռազմական-քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար (1572-74)։ Կոչվել է նաեւ Յոն Քաջ կամ Անգութ։ Սերել է Լեհաստանի թագավոր Շտեֆան Մեծի եւ լեհահայ Սերեբկովիչի ընտանիքից։ Հայուհի Սերպեգայի եւ ռումին իշխան Շտեֆանիցի որդին։ Ազգակցական կապերի մեջ է եղել եւ նամակագրություն ունեցել Ռուսիայի ցար Իվան Ահեղի հետ։ 1551-ին փորձել է գրավել Մոլդովայի գահը։ 1560-ականներին թուրքերի կողմից աքսորվել է Հռոդոս կղզի։ Որոշ ժամանակ անց թուրքերը, դժգոհ լինելով մոլդովական իշխանի լեհական կողմնորոշումից, Յոնին են հանձնել Մոլդովայի գահը։ Մայրաքաղաքը Սուչավայից տեղափոխել է Յասսի, հատել իր պատկերով դրամ, ստեղծել մեծաքանակ զորք։ Ժողովուրդը նրան կոչել է «Մոլդովայի հայր»։

ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԶՈՐՔԻՆ ԱՐԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ

Հաճախ պարապմունքների ժամանակ շարունակում ենք հետևել մարտի գծային մարտավարությանը, մինչդեռ կարևոր է հաշվի առնել մարտական գործողությունների վարման ժամանակակից զարգացումները, երբ պետք է պայքարել հակառակորդի փոքրաթիվ, շարժունակ խմբերի դեմ, որոնք զինված են թեթև սպառազինությամբ, գործում են լավ նախապատրաստված ինժեներական կառույցների ցանցով հագեցած տարածքում, կիրառում են ականապայթյունային արգելափակոցներ, չպետք է անտեսել խուսավարումների ուսուցանումը, ռազմական խորամանկությունների կազմակերպումը:

Սեպտեմբերի վերջին Բելառուսի Հանրապետությունում ավարտվեց ՀԱՊԿ անդամ պետությունների Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2013» համատեղ զորավարժությունը: Մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի օպերատիվ խմբերը և զորակազմերը:

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ

Հայոց անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Միջոցառումը կայացավ Վարդենիսի քաղաքապետարանի (քաղաքապետ՝ Վոլոդյա Խլոյան), Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության (նախագահ՝ Յուրի Միքայելյան) և «Երիտասարդական կամք» հասարակական կազմակերպության (նախագահ Անահիտ Գրիգորյան) նախաձեռնությամբ և աջակցությամբ: Մասնակիցների շարքերում էին քաղաքապետարանի աշխատակիցներ, Վարդենիսի զինկոմ, փոխգնդապետ Ա. Ավթանդիլյանը, պահեստի գնդապետ Կ.Գիլոյանը, ազատամարտիկներ Գ. Եղիազարյանը, Ա. Մկրտչյանը, շրջակա համայնքների ղեկավար անձինք:

ՃԱՆԱՉԵՆՔ ՆՐԱՆՑ

«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական – երիտասարդական կենտրոնը շարունակական հանդես է գալիս ռազմահայրենասիրական հրաշալի միջոցառումներով՝ զորամասեր, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, մայիսյան հաղթանակի եռատոն եւ այլն:

ԿՅԱՆՔ ՄԵՂԵԴՈՒ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ...

Լույս տեսավ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի 1000-րդ համարը: Անցած համարները թերթելիս աչքի է զարնում մի անուն` լուսանկարները` մայոր Արմեն Ճենտերեճյանի…
Եվ ծնվեց կարոտի այս խոսքը…
Սիրելի՛ Արմեն, մենք միասին քայլեցինք-անցանք Հայոց Լեռնապարի ողջ սահմաններով: Նայեցինք Գոգի լեռից Նախիջևանին, Մեղրիի Սոյուղի բարձունքից` Ագուլիսին, Մռավից` մեր գերված Հյուսիսային Արցախին, Շահումյանին: Դու անցար վաստակած հանգստի, բայց քո շունչն ու պատկերը հայոց սահմաններում է, որտեղ ամեն գնալուց ես քեզ տեսնում եմ, զգում եմ քո ներկայությունը: Քեզ ճանաչողները պատմում են քեզանից, ես էլ եմ պատմում քո մասին նոր զորակոչված տղաներին: Պատմում եմ, որ դու ազգանվեր գործ ես անում (և, իրոք,առանց այդ գործի դժվար է քեզ և Աշոտին պատկերացնել):

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունում տեղի է ունեցել զորամասերի հասարակական-պետական պատրաստության խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլը:
Մրցույթի մասնակից սպաները հավաքվել էին ԱՀՏԱ վարչության դահլիճում, այստեղ էին նաեւ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության գաղափարադաստիարակչական եւ տեղեկատվական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Արթուր Ալեքսանյանն ու գաղափարադաստիարակչական եւ հասարակական-պետական պատրաստության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը` մրցույթի արդար ընթացքը ապահովելու համար: