Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (1006) 3.10.2013 – 9.10.2013

ՀՐԵՏԱՆՈՒ  ՃԱՄԲԱՐԱՅԻՆ  ՀԱՎԱՔ

Հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության պլանի համաձայն` հրետանային ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են ճամբարային հավաքների և դաշտային ելքերի ուսումնական կենտրոններում կամ զորամասերի հրաձգարանների և այլ համապատասխան տարածքներում` ամառային և ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում: Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում բարձրացվում է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ամրապնդվում են զինծառայողների բարոյամարտական հատկանիշները և ֆիզիկական պատրաստվածությունը, զինվորական պարտքի կատարման գիտակցումը: Օրերս նմանատիպ ճամբարային հավաք անցկացրին նաև գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային ստորաբաժանումները:

ՀԱՅԱՑՔԸ՝ ԱՐԱՐԱՏԻՆ

«Հպարտ, ուժեղ, հաղթանդամ, թիկնեղ, առնական արտաքինով, բարի, խելացի, ընկերասեր, վճռական ու խաղաղասեր»,- այսպիսին էր, ըստ հարեւանների, ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանը:
Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Աջափնյակ համայնքի Լենինգրադյան 52 շենքի հարող պուրակը բազմամարդ էր. հավաքվել էին Գուրգենի հարեւանները, հարազատները, ընկերները, պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ` մասնակցելու սպայի կիսանդրի-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

ՄԵԴԱԼԸ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՄՐԱՑՐԵՑ ԿՐԾՔԻՍ

Խառը հրետանային դիվիզիոնի հրամանատար, ծնունդով ջավախքեցի մայոր Գարեգին Պողոսյանը անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով։ Նրան մենք հանդիպեցինք հրետանային զորքերի ճամբարային հավաքի ժամանակ, երբ նա մասնագիտական պատրաստությունից պարապմունք էր անցկացնում խառը հրետանային դիվիզիոնի անձնակազմի հետ։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ 1-ին բանակային զորամիավորման շրջանակներում տեղի ունեցան մեկշաբաթյա հրամանատարական հավաքներ: Նպատակը գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարական կազմին տեսական ու գործնական պարապմունքների միջոցով խոր ու համակողմանի գիտելիքների փոխանցումն էր, նրանց հրամանատարական հմտությունների և ունակությունների բացահայտումն ու կատարելագործումը:

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻՆ

Ինչպես ամեն շաբաթ և կիրակի օրերը, պաշտպանության նախարարության հատկացրած ավտոբուսներով զոհված տղաների մայրերը, հայրերը, հարազատները բարձրանում են Եռաբլուր, զրուցում են, խնամում իրենց զավակների շիրմաթմբերը: Հարազատներ են դարձել, բացել են իրենց սրտերը մեկմեկու, ու ամեն մեկն ինչ-որ կերպ փորձում է օգտակար լինել մյուսին: Ասում են՝ մի անգամ, ծառի շվաքին նստած զրույցի ժամանակ, տիկին Տանյան, որի որդին զոհվել է Վահան գյուղում, դիմելով Դուշման Վարդանի Զարիկ մայրիկին՝ ասել է.
-Էդ ինչ ճակատագիր էր, էդ ինչ քյոռ գյուլլա, որ դիպավ մեր զավակներին ու մեզ էլ էսպես մտերմացրեց…

ՆՐԱՆՑ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է

Սեպտեմբերի 27-ին Նոր Նորք վարչական շրջանի «Վարդանանց ասպետներ» N106 կրթօջախում հիշատակի ցերեկույթ էր` նվիրված դպրոցի սան, Արցախյան պատերազմի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մահվան 20-րդ տարելիցին:
Բեմի կենտրոնում ազատամարտիկի լուսանկարն է: Աշակերտները ներկայացնում են խիզախ քաջորդու անցած ուղին, եւ աչքերիդ առջեւ պատկերվում է հերոսը:

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Օրերս Արաբկիր վարչական շրջանի Ռ. Միրոյանի անունը կրող N 77 դպրոցի հարեւանությամբ գտնվող զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ միջոցառում էր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, որի ընթացքում Արցախյան ազատամարտի մասնակիցներին մեդալներ եւ պատվոգրեր հանձնվեցին: