Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#35 (1002) 5.09.2013 – 11.09.2013

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի համար առաջին անգամ հրամանատարաշտաբային դասընթաց է անցկացվել: Մագիստրոսական աստիճան ստացած զինվորականները ձեռք կբերեն ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ փորձ, հմտություններ եւ պրոֆեսիոնալ մոտեցում:
Հրամանատարաշտաբային դասընթացների բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ՊՆ-ին աջակցություն ցուցաբերած ՆԱՏՕ-ի միջազգային խորհրդատվական խմբի անդամները, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը, ՀՀ գիտության եւ կրթության նախարարության եւ քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Գերագնահատել ինժեներական զորքերի դերը, հնարավոր չէ: Ժամանակին ստեղծված ամրությունները, արգելափակոցները, մյուս կառույցները երբեմն վճռորոշ նշանակություն են ունենում ռազմական գործողությունների ընթացքի ու ելքի համար: Զորատեսակի աշխատանքների արդյունավետությունը շատ բարձր կարող է լինել լեռնային պայմաններում, երբ հարձակվող կողմի համար չկան առաջխաղացման լայն հնարավորություններ, իսկ բնական և արհեստական ամրություններն է՛լ ավելի հուսալի են դարձնում պաշտպանությունն ու միաժամանակ թույլ են տալիս ստեղծելու անտեսանելի ծուղակներ: Վերջին մեկուկես տասնամյակում ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերի և մյուս զորամասերի համանուն ստորաբաժանումների ուժերով հատուկ ծրագրեր են իրականացվում հակառակորդի հետ շփման գոտում` պաշտպանական ամրությունների ստեղծման, եղածների կատարելագործման, առաջնագծի և թիկունքի միջև ապահով ու անխափան հաղորդակցության ուղիների կառուցման, ինչպես նաև կամրջաշինության, ճանապարհների մշտանորոգման, ականապատման, ականազերծման և այլ ուղղություններով:

Սեյրան Օհանյանը ողջունեց կրթահամալիրի աշակերտներին եւ ուսուցիչներին, շնորհավորեց 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկը եւ մաղթեց նոր նվաճումներ՝ հանուն մեր երկրի: «Մենք դժվար ճանապարհ ենք անցել, նվաճելով մեր երկրի անկախությունն ու ազատությունը, հաստատել ենք խաղաղություն: Մաղթում եմ ձեզ՝ լինեք կորովի, ուսման մեջ առաջադեմ եւ որ միշտ պահպանեք մեր ձեռքբերումները: Իսկ պահպանելու համար պետք է գիտելիքներ ունենաք, որովհետեւ որքան շատ ու հարուստ լինեն ձեր գիտելիքները, այնքան պաշտպանված եւ ուժեղ կլինենք մենք բոլորս: Բանակը անելու է ամեն ինչ, որ ձեր խաղաղ արարումը լինի անխաթար»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եւ մասնակցեց նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Պաշտպանության նախարարությունը հովանավորում է կրթահամալիրի ռազմադաստիարակչական ուղղվածության մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր, աջակցում պատանիներին` մասնակցելու Արցախում կազմակերպվող ամենամյա «Ասպետ» ռազմամարզական ճամբարին:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀՀ զինված ուժերի միջազգային ներգրավվածությունն ուղղված է ոչ միայն ռազմական համագործակցության ընձեռած հնարավորությունների սպառմանը, այլև միջազգային անվտանգության ապահովման գործում գործնական մասնակցությանը: Միջազգային ներգրավման գործընթացում մենք փորձում ենք պահպանել պահանջարկի և առաջարկի որոշակի համամասնություն, ինչը նաև մեր զինված ուժերի միջազգային վարկի և հեղինակության խնդիրն է: Ուստի, պատահական չէ, որ 2004թ. ի վեր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մասնակցում են միջազգային անվտանգության ապահովման առաքելություններին:

ԴՐԱԽՏԻ  ԴՌՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում երդման հանդիսավոր արարողություն է: Հայաստանի տարբեր բնակավայրերից ծնողները, հարազատները, մտերիմ-ընկերները եկել են մասնակցելու այս կարևոր միջոցառմանը: Գիշերով երկար ճանապարհ էին անցել, սակայն զինվոր տղաների հետ մոտակա հանդիպումը հոգնության նշույլ իսկ չէր թողել նրանց դեմքերին:

Մոտենում էր 1993թ.-ի Ամանորը: Մեր ջոկատը գտնվում էր Աղդամում: Արդեն մեկ ամիս էր՝ ընտանիքից ոչ մի լուր, տեղեկություն չունեի: Հայաստանից եկած իմ ընկերներից մեկը ինձ տեսնելով՝ զարմացավ.

-Զորավա՞ր, էս դու՞ ես, բա տանը գիտեն, թե դու զոհվել ես, ու լացուկոծ են դրել: Անխիղճ, մի լուրն ի՞նչ է, որ չես ուղարկում:

Ասում են՝ տարեց մամիկն արդեն հոգնել էր ամեն օր ծեծված, ջարդված որդուն տուն ընդունելով ու մի օր էլ այսպես դիմում է որդուն.
-Բավական եղավ կռիվների մեջ ընկնես, տղա՛ ջան, էդ ինչի ուրիշ տղաները ամեն օր տնից դուրս կգան ու առանց պատառոտված շորերի, առանց ծեծուջարդի տուն կգան:
– Մարե, նրանց մեր կքրվին, նրանք ձեն չըն հանի: