Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#33 (1000) 22.08.2013 – 28.08.2013

Կիրակի առավոտյան անսովոր հարայ հրոցից զարթնեցինք։ Մեկը մյուսին ձայն տալով՝ կանչում էր լողափ։ Տեսնես ի՞նչ արտառոց բան է պատահել, որ այսպիսի աղմուկ են բարձրացրել։ Երբ հասանք լողափ, որը հանգստյան տնից մի հարյուր մետրի վրա էր գտնվում, տեսանք՝ համակարգչային բաժնի զինվորներից Արմեն Այվազյանը ինչ-որ բան է լճից քաշելով հանում: Մի մեծ խճճված ցանց՝ մեջն էլ լիքը խեցգետին։

Մի անգամ, Աշուլուկում, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ անկաշկանդ զրույց ստացվեց, և նա պատմեց հետևյալը.
-1992թ. ադրբեջանցիները գրավել էին Կրասնոսելսկի Վահան գյուղի վրա իշխող բարձունքը, որը պետք է անպայման հետ վերցնեինք: Վազգեն Սարգսյանը գտնում էր՝ գործողությունը պետք է իրականացվի ավիացիայի` ուղղաթիռի մասնակցությամբ և նախօրոք ուղղաթիռ էր ուղարկել Ճամբարակ:

ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է

1992թ. ծանր ու հակասական տարի էր Արցախյան պատերազմում: Շուշիի ազատագրմանն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բացմանը հետևեցին ծանր պարտությունները Մարտակերտի շրջանում: Ժամանակի կուսակցական մամուլը նորանկախ հանրապետության իշխանությունների նկատմամբ ցուցաբերելով անհանդուրժողականություն, մի դեպքում ջանք ու եռանդ չէր խնայում նսեմացնելու հաղթանակների արժեքը, մյուս դեպքում, ձեռքերը լվանալով, պարտության ողջ պատասխանատվությունը դնում էր իշխող քաղաքական ուժի վրա, ավելին, երկրի ղեկավարության ու նոր-նոր կազմավորվող բանակի հրամանատարության դեմ տպագրվող քննադատական հրապարակումները համեմվում էին լրագրական էթիկայի սահմանների մեջ չտեղավորվող ծաղրանքով ու ցինիզմով:

ՉՏՊԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՄՈՌԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջին հարյուր տարում մեր ժողովուրդը բազմաթիվ կարևոր ու մեծ նշանակություն ունեցող գործեր է արել, բայց, երևի, ամենամեծ գործը բանակի ստեղծումն էր՝ պետության ու ժողովրդի լիակատար շրջափակման և պատերազմի պայմաններում: Այժմ չեմ ուզում նույնիսկ մտածել, թե ինչ կլիներ, եթե բանակի ստեղծման գործընթացն սկսվեր մեկ տարի ուշացումով:

ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆՆ Է ԾՆՈԻՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈԻՆՔ

1992 թվականի մարտի կեսերին բերդաձորցիների մարտական ջոկատներից մեկի կազմում մեկնեցի Արցախ: Տղաների կեսն իմ մարտական ընկերներն էին. 1989 թվականի օգոստոսից սկսած՝ միասին շատ ենք հսկել Բերդաձորի գյուղերի բնակչության անդորրը: Այնինչ մեր ժողովրդի համար չարիք դարձած «Օղակ-Կոլցո» գործողության ընթացքում Խորհրդային հզոր բանակի օժանդակությամբ ադրբեջանցիներին այնուամենայնիվ հաջողվեց հայաթափել և մեկ տարի գերության մեջ պահել Բերդաձորը: Եվ գնում ենք՝ վերստին տեր դառնալու մեր հայրենիքին:

ԻՍԱԿՈՎ ԾՈՎԱԿԱԼՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Հովհաննես Իսակովը 1913թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ, իսկ 1917թ. մեկնել է Պետրոգրադ և ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով` ստացել է սպայի կոչում: Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթյան նավատորմում` «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմանավերի վրա:
1918 թվականից մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերի, իսկ 1920թ. տեղափոխվել է Կասպից ծով և նշանակվել «Դյատելնըստ» հեծելավաշտային ականակրի հրամանատար:

ՏՈՒԱՊՍԵՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հուլիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության Տուապսե քաղաքում հանդիսավորությամբ բացվեց հայազգի մեծ զորավար, ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես (Իվան) Իսակովի հուշարձանը: Այդ գործը հաջողվեց Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի, մասնավորապես՝ Ալբերտ Համբարձումյանի, Գևորգ Բալադյանի, Ռոման Գալուստյանի, Արշակ Վարելջյանի, Քրիստին Կավուկչյանի և այլոց ջանքերի և աջակցության շնորհիվ: