Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#32 (999) 15.08.2013 – 21.08.2013

«ՎԻՇԱՊԻ ՄԱՇԿ» ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆ

Ռազմական տեխնիկա ստեղծելիս մարդը շատ դեպքերում ոգեշնչվել է բնությունից: Բնության մեջ առկա բազմաթիվ հատկանիշներ տարբեր ժամանակներում հանդիսացել են ռազմական տեխնիկայի ստեղծման առիթ: Օրեցօր զարգացող տեխնիկայի դարաշրջանում ևս մարդկությունը շատ օրինակներ է վերցնում բնությունից և համադրելով այն բարձր տեխնոլոգիաների հետ` ստեղծում նոր մակարդակի ռազմական տեխնիկա:

ՆԱՆՈ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Անօդաչու ուղղաթիռ «Black Hornet»-ը իր չափերով այնքան փոքր է, որ տեղավորվում է ձեռքի ափում և կշռում է ընդամենը 16 գրամ: Այն համալրված է «Argus-IS» տեսախցիկով: Ուղղաթիռն ունակ է զարգացնելու մինչև 35 կմ/ժ արագություն և օդում մնալ շուրջ 30 րոպե: Գործողությունների առավելագույն հեռավորությունը կազմում է 800 մ: