Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (997) 1.08.2013 – 7.08.2013

ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿԱՆԽՄԱՆ ԱՐՎԵՍՏ

Գևորգյան մարտաոճը հիմնված է հայ մարդու հոգեկերտվածքի առանձնահատկությունների, հայոց այբուբենի և հայ առաքելական հավատքի վրա: Բազում գաղտնիքներ պարունակող մեսրոպյան այբուբենի գրերը նաև ֆիզիկական շարժումների և մարտական տեխնիկայի խորհուրդ են իրենց մեջ կրում:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ

Վաղ առավոտյան մեկնեցինք դիրքեր։ Հրամանատարական «ուազիկը» դժվարությամբ էր հաղթահարում լեռնային ճանապարհի օձագալար կեռմաններն ու վերելքները։ Ճանապարհից ահյակ ձորն է` գեղուղեշ ծառերի սաղարթով պարուրված։ Արևը մեկ դուրս էր գալիս անձրևաբեր սև ամպի ետևից, մեկ թաքնվում հանդիպակաց լեռան թիկունքում։ Մի քանի օր տեղացած հորդառատ անձրևներից տեղ-տեղ վնասվել էր դիրքեր տանող ճանապարհը` է՛լ ավելի դժվարացնելով վերելքը։

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ

Կրտսեր սերժանտ, հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ Դավիթ Թոքմաջյանը որևէ ազգակցական կապ չունի հանրահայտ քանդակագործի հետ: Նա դեռևս քսանհինգ տարեկան է: Ծնվել է 1988թ., Ախուրյանում, սովորել է Նիկոլ Աղբալյանի անվան հումանիտար վարժարանում, այնուհետև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի քանդակագործության բաժնում: 2009-2011թթ. դասախոսական աշխատանքներով է զբաղվել: Ավարտել է նաև ակադեմիայի մագիստրատուրան: Մինչև բանակ գալը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների և մրցանակային տեղեր գրավել:

– Հայկական գյուղն ամայի էր: Ադրբեջանցիները գյուղը գրավելիս թալանել- այրել-ավերել էին այն ամենը, ինչը հնարավոր էր: Տխուր տեսարան էր: Պատուհաններն ու դռները կույր աչքերի նման դիտում էին շուրջբոլորը` ասես պատմում էին անցած ծաղկուն ու փառավոր օրերից,- պատմում է ազատամարտիկը:- Գյուղը ազատագրելիս նաև ադրբեջանցի գերիներ էինք բռնել: Երբ գերիներին տանում էինք հանձնելու հրամանատարությանը, տներից մեկի կողքով անցնելիս նրանցից մեկը մատնացույց արեց այն և ահա թե ինչ պատմեց. «Երբ մտանք այս տունը, մահճակալին գամված էր ութսունն անց մի կին: Հաշմանդամ էր, անշարժ, սակայն սպիտակեղենը մաքուր էր, տունը` խնամված ու կողքի աթոռին բաժակով դրված թեյը դեռ գոլ էր:

– Մա՛մ, գնում եմ…
– Վստա՞հ ես քեզ վրա…
– Մտածելու բան չունես, մա՛մ ջան…
– Մտածմունքս էստեղ է… Դժվարությունները կանցնեն, տղա՛ ջան, պատվով կատարիր գործդ, գիտակցաբար: Եթե դու այսօր լավ չապրես, ոչինչ, վաղը քո երեխեքին լավ կլինի,- առաջին անգամ Արցախ մեկնելիս ասաց մայրս ու ցույց տվեց նոր ծնված առաջնեկիս,- մտածմունքս էստեղ է…

ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը եւ կանխազգալով դեպքերի անբարենպաստ ընթացքը` Ղարաբաղի քաղաքական ուժերը դեռեւս 1917 թ. վերջերին գործնական քայլերի դիմեցին երկրամասի բնականոն զարգացումը ապահովելու համար: Առաջնային ու հրատապ խնդիրներից էր ինքնապաշտպանության կազմակերպումը:
Այս տեսակետից առանցքային նշանակություն էր ձեռք բերում Ասկերանը, որպես Լեռնային Ղարաբաղի արեւելյան սահմանների դարպաս: Դրանում համոզվելու համար թերեւս բավական է նկատի առնել, որ Ասկերանից մինչեւ Կապանի հանքերը մեկ խճուղի էր ձգվում, որի պաշտպանությունը ռազմավարական անհրաժեշտություն էր:

ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ

Ո՞վ կարող է մեզ չարիք պատճառել, եթե մենք նախանձախնդիր լինենք ամեն բարի բանի: Հիանալի է ասում երանելի Օգոստինոսը. «Մի՛ վախեցիր թշնամուց. նա այնքան զորություն ունի վնասելու, որքան դրա համար իշխանություն ստացել է Աստծուց: Այլ Նրանի՛ց վախեցիր, Ով զորություն ունի այնքանն անելու, որքան կամենում է, եւ Ով ոչ մի անարդար բան չի անում, այլ ինչ էլ անում է, արդար է: Իսկ եթե ինչ-որ բան, ըստ մեր կարծիքի, անարդար է, ապա եթե անկասկած դա կատարվել է Աստծո կամքով, հավատա՛, որ արդար է եւ ճշմարիտ»: