Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#28 (995) 18.07.2013 – 24.07.2013

«ԶԻՆՎՈՐ ԼԻՆԵԼԸ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է»

Ամեն հանդիպումը խրամատում կանգնած հայ զինվորի հետ ինձ համար մի նոր բացահայտում է: Ուզում եմ դիրքում անվախ ու աներեր կանգնած զինվորին ասել` տղա՛ս, միշտ հիշիր՝ հայրենիքը վերացական արժեք չէ, հայրենիքը քո մայրն է, քո քույրն է, քեզ համար թանկ ու հարազատ մարդիկ են, ու դու պաշտպանում ես նրանց խաղաղությունը, քո հողուջրի, քո տան խաղաղությունը: Մեծ առաքելություն է զինվոր լինելը: Բարի ծառայություն քեզ, զինվո՛ր, բարի վերադարձ, տղա՛ս…

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ  ԴՈՒՍՏՐԵՐՆ  ՈՒ  ՊԱՏԱՆԻՆ

Լևոն Թաշչյանի հետ զրուցելիս Հայաստան աշխարհն իր պատմական ու ներկա բնակավայրերով` ամրոց- բերդերով, շեներով, վանք – եկեղեցիներով, խաչքարերով ու հովիտներով տեսաժապավենի նման անցնում, տպավորվում են իմ մտապատկերում:
Մի տեղ գարուն է, ձնհալ, մի տեղ ձյան ճերմակը պարուրել է ամեն ինչ, մեկ այլ տեղ գարնան ծաղկունք է ու լեզուն բացած ջրերի կարկաչ: Ահա Առաքելոց վանքը, ահա Մշո Սուրբ Կարապետը, սա էլ Կաչաղակաբերդն է, Գանձասարը, Գոհարաբերդը, Հալիձորն ու Տաթևը, Մուշն ու Շուշին…

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԹՂԹԱԿԻՑԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 2013թ. հունիսի 5-ի որոշմամբ՝ ամփոփվել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հիմնադրման 20-ամյակին նվիրված` «Լավագույն լրագրողական ստեղծագործություն» երկրորդ միջազգային մրցույթի արդյունքները:

«ՍՊԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԴԱՆԱԿՈՎ»

15. Ստիպել վագրին լքել սարը:
Վագրին հրապուրել, որ սարից իջնի հարթավայր: Հակառակորդին դուրս քաշել իր հենակետից:
ա/ Վագրին հրապուրելով սարից հարթավայր իջեցնել` վերջինիս վնասազերծելու համար:
բ/ Վագրին դրդիր սարից իջնելու, որպեսզի հետո առանց ջանքերի գրավես սարը /և այդպիսով հաղթես վագրին/:
գ/ Վագրին թուլացնել` հեռացնելով նրան իր կարևորագույն հենարանից:
դ/ Մեկուսացման ստրատագեմ: Վագրին հեռացնել նրանցից, որոնց նա պաշտպանում է, իսկ հետո նրանց հեշտությամբ վնասազերծել:

ՋՐԱՌԱՏՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Նախքան Հայրենական պատերազմը Ջրառատն ուներ 3488 բնակիչ (1939թ. տվյալներով) և պատերազմի սկզբին Հրազդան քաղաքի թաղամաս-գյուղերից զորակոչված 3340 մարտիկներից ամենաշատը ջրառատցիներն էին` թվով 815 հոգի: Նրանք մարտնչեցին Մեծ Հայրենականի գրեթե բոլոր ռազմաճակատներում, ոմանք իրենց հաղթարշավն սկսեցին խորհրդա-ֆիննական պատերազմի օրերին, ոմանք հասան Բեռլին, մի մասն էլ այն ավարտեց միլիտարիստական Ճապոնիայի դեմ պատերազմին մասնակցելով: Ցավոք, անհայտ կորան կամ զոհվեցին 258-ը (պաշտոնական տվյալներով):

ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

18-րդ դարի կեսերին Այսրկովկասի ռազմաքաղաքական իրադրությունը նկատելիորեն փոխվեց: Ինչպես պատմության թատերաբեմում Նադիր շահի հայտնվելը, այնպես էլ նրա հեռանալը շրջադարձային եղավ տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում նաեւ հայերի համար: Պարսկաստանի հզորությունը ժամանակավոր վերականգնած եւ հայ մելիքների բոլոր իրավունքները ճանաչած շահի սպանությունից (1747 թ.) հետո վերսկսվեցին գահակալական կռիվները, ինչից օգտվելով զգալի ինքնուրույնություն ձեռք բերեցին ծայրամասային իշխանությունները: Արեւելյան Հայաստանի տարածքում ձեւավորվող Երեւանի, Նախիջեւանի, Գանձակի եւ Ղարաբաղի իշխանությունները զինված հակամարտության մեջ էին միմյանց ու հարակից այլ իշխանությունների հետ:

ԻՐԱԿԱՆ ՍԵՐԸ

Եթե կարծում ենք, որ մեր սերն ենք արտահայտում մեր զավակների նկատմամբ` տալով նրանց` ինչ որ ուզում են ու փափագում, ապա սխալվում ենք. սա նրանց սիրել չեղավ, այլ կործանել:
Ծնողներն իրենց զավակներին պետք չէ տան ու արտոնեն` ինչ որ նրանք ուզում են ու սիրում են, այլ պետք է տան ու արտոնեն միայն այն, ինչ որ օգտակար է նրանց։ Պողոս առաքյալը այս կապակցությամբ ասում է. «Ամեն ինչ արտոնված է ինձ, բայց ամեն ինչ օգտակար չէ□» (Ա.Կորնթ. 10.23 Հմմտ 6.12)։