Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (982) 18.04.2013 – 24.04.2013

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԼԻԲԵՐԱԼԻԶՄ

Արցախյան պատերազմի մասնակից, մահապարտների «Արծիվ» գումարտակի մարտիկ Աղասի Կարապետյանը ապրիլի 7-ին ֆեյսբուքյան իր էջում ընթերցողներին էր դիմել օգնության խնդրանքով. «Այսօր` իմ ծննդյան օրը, որը համընկնում է Մայրության և գեղեցկության տոնի հետ, կարծես կրկնակի տոն պետք է լիներ ընտանիքիս ու հատկապես մորս համար, բայց, ցավոք, …հայտնվել եմ մի իրավիճակում, որից չեմ կարողանում միայնակ ելք գտնել:

ԹԱՑԸ ՉՈՐԻՆ ՉԽԱՌՆԵՆՔ

Զինված ուժերում բժիշկը ոչ միայն որակավորում ունեցող մասնագետ է, այլ նաեւ պայքարող ճակատային զինվոր է՝ հանուն առողջության։ Իսկ զինվորին բուժելը, առողջացնելն ու պայքարելը նրա կյանքի համար հերոսություն է։ Ուստի ես ուզում եմ այսօր իմ շնորհակալական խոսքն ուղղել Կենտրոնական կայազորային հոսպիտալի վնասվածքաբանության բաժնի ողջ անձնակազմին՝ գլխավորապես բաժնի վարիչ, մայոր Լևոն Մերուժանի Ժամագործյանին, որը վիրահատեց և ոտքի կանգնեցրեց իմ որդուն։

ՈՒՐԱ՛Խ ԵՂԻՐ, ՀԱՍԱ՛Ն

Մեծ եղեռնից հետո ցեղասպանությունից վերապրած հայերի մեջ գոյացավ թաքուն հայերի մի ահռելի շերտ: Հրաշքով վերապրածները ողջ մնալու ահից ճարահատ ապաստանեցին մահմեդականների տներում. բռնի կրոնափոխվածներից որի՛ն կնության առան, որի՛ն դժվարտանելի աշխատանքի լծելով հալումաշելու աստիճան ծառայեցրին, որի՛ն որդեգրեցին: Թեհրանից, օրինակ, Աիդա Մուսախանյանը մի օր նամակ ուղարկեց մեզ, մեջը` լուսանկարներ: Ծրարված ներփակը որպես քուրդ ապրած երեք հայի ոդիսականն էր, ամեն մեկը, առանձին վերցրած, Մեծ եղեռնի հետևանքների մասին պատմող ֆիլմի համար արժանի նյութ: Ողբերգական պատումները, որ անմշակից անմշակ էին, հարկ եղավ դասդասել, համակարգել, վերաշարադրել` պահպանելով վավերական ատաղձի զգայացունց շունչը: Արդյունքում՝ այն դարձավ երբևէ իմ պատրաստած և վարած ապրիլքսանչորսյան ամենահոգեմաշ հաղորդումներից մեկը:

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

Հարևան գավառների հեղափոխական կառույցների գործողությունները համադրելու և միասնաբար գործելու ծրագրերը մշակելու նպատակով նա նույն տարվա ամռանը Հրայրի ընկերակցությամբ մեկնում է Վան՝ հանդիպելու Վարդգեսի և ՀՅԴ Շամի կենտր. կոմիտեի հետ: Հրայր Դժոխքն ու Վարդգեսը, ինչպես հայտնի է, ընդհանուր ապստամբության կազմակերպման արմատական տեսաբաններն էին ու կողմնակիցները: Թուրք իշխանությունները խստորեն վերահսկում էին Սասուն տանող ուղիները և այդ պայմաններում հնարավոր չէր մեծ քանակությամբ զենք տեղափոխել ու զինել ժողովրդին:

ԿԱՌԱՎԱՐԵՆՔ ՍԹՐԵՍԸ

Ժամանակակից բժշկությունը հակված է կարծելու, որ բոլոր հիվանդությունների հիմքում սթրեսի կուտակումներն են։ Սթրես անգլերեն թարգմանաբար նշանակում է լարվածություն, ճնշում, լարում։ Ըստ ամերիկացի հոգեբանների կատարած ուսումնասիրությունների՝ մարդիկ կարող են վարակվել սթրեսով։ Մեկի վատ տրամադրության պատճառով կարող է մյուսը դառնալ «երկրորդային սթրեսի» զոհ։

ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ԺԱՄ...

Գումարտակի սպայակազմից միայն անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալն է, որ պատասխանատվություն է կրում զինծառայողների գաղափարադաստիարակչական, հասարակական-պետական պատրաստության, ինչպես նաև հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման, կարգապահության ամրապնդման, մարտական ոգու բարձրացման համար։ Մյուս սպաները և ողջ հրամանատարական կազմը՝ սկսած ջոկի հրամանատարից, վերջացրած գումարտակի հրամանատարով, հիմնականում զբաղված են ռազմական ուսուցման, այսինքն՝ առանձին զինծառայողների և ստորաբաժանումների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման, մարտունակության բարձրացման խնդիրներով։

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

…Ապրիլի 5-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Արա Հարությունյանի զոհվելու 20-ամյակը։ Նշվեց հանդիսավոր, իսկական հերոսին վայել։ Արշալույս գյուղի զոհված հայորդիների պանթեոնից, որտեղ հուղարկավորված է Արան, սկիզբ առավ հուշ-ցերեկույթը, որին մասնակցում էին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Ծաղկեպսակներ դրվեցին Երկրապահ կամավորականների միության, պաշտպանության նախարարության, Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետարանների կողմից և ծաղիկներ, ծաղիկներ՝ բազմերանգ, բազմաթիվ ու բազմախոս՝ հերոսի մարտական ընկերների, հարազատների, հյուրերի, ազգաբնակչության կողմից։