Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (981) 11.04.2013 – 17.04.2013

ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ Ե՛Վ ՍԱՀՄԱՆ ՊԱՀԵԼ, Ե՛Վ ՀՈՂ ՄՇԱԿԵԼ...

Բանակում ծառայելու այս տարիների ընթացքում սահմանամերձ գրեթե բոլոր զորամասերում եղել եմ։ Եղել եմ ոչ մեկ անգամ և ամեն անգամ նկատել եմ կատարված յուրաքանչյուր դրական տեղաշարժ՝ զորամասում առկա բարոյահոգեբանական մթնոլորտից մինչև մարտական հերթապահության ճշգրիտ կատարում։ Բացառություն չէ և մեր Հայրենիքի հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող այս զորամասը, որի հրամանատարությունը վստահվել է զինվորականության երիտասարդ սերնդի խոստումնալից ներկայացուցիչներից մեկին` գնդապետ Վ. Ասատրյանին։ Երիտասարդ հրամանատարը քաջ գիտակցում է, թե մարտական փառահեղ ավանդույթներ և ուղի անցած ինչ զորամասի հրամանատարություն է իրեն վստահված, զորամաս, որը անցած տարիներին ղեկավարել են հայոց զինուժի կայացման գործում անուրանալի ավանդ ունեցած զինվորականներ։

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության բաժնի պետ, գնդապետ Արթուր Ստեփանյանը, որ մասնակցում էր ՀՀ ԶՈՒ կանոնագրքի համապատասխան հոդվածներում, որպես լրացում, վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտի պարտականություններ սահմանելու վերաբերյալ հանձնաժողովի քննարկումներին, մեզ հետ զրույցում նշեց, որ ժամկետային պարտադիր ծառայություն անցնող սերժանտները վեց ամիս վերապատրաստվում են, այնուհետեւ անցնում են ծառայության իրենց հիմնական զորամասերում եւ երկու տարին լրանալուն պես զորացրվում են, իսկ զինվորական գործը ենթադրում է երկարամյա ծառայության փորձ, ինչը թույլ է տալիս զինվորականին հստակ տիրապետել պարտականությունների յուրաքանչյուր բաղադրիչի եւ հաջողությամբ դրանք կատարել:

ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

Գեղամ Հայրապետյանը 20 ամիս ծառայել է սահմանային զորամասում: Կրտսեր սերժանտ է: Ընդհատեց պարտադիր ծառայությունն ու ենթասպաների դպրոցում մասնակցում է սերժանտական դասընթացների: Երկու ամսից նա կստանա սերժանտի կոչում եւ պայմանագրային ծառայության կանցնի ՀՀ զինված ուժերում` որպես ջոկի հրամանատար. «Առավոտյան տողանի ժամանակ կանգնած էի շարահրապարակում, գումարտակի հրամանատարը հայտարարեց, թե ով ցանկանում է պայմանագրային սերժանտ դառնալ, մեկ քայլ առաջ գա, պահը բաց չթողեցի: Նախկինում եւս մասնակցել էի սերժանտական դասընթացների, պարտադիր ծառայության ընթացքում ջոկի հրամանատար էի, պատասխանատվություն էի կրում 7 զինվորների համար. հետեւում էի, որ խնդիրներ չունենան:

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի մասին մեր ակնարկը «Հայ զինվորում» հրապարակվեց ամիսներ առաջ։ Տակավին պատանի՝ պատերազմ մեկնած ազատամարտիկի հուշերը անհնար էր տեղավորել մեկ հոդվածի շրջանակներում, եւ ահա դրանցից մի քանիսը այսօր ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը… Ոգեկոչելու այն հերոսական ու վեհ տարիները, երբ Արցախյան պատերազմի բոցերում ծնվում էին բազմաթիվ ասքեր ու դյուցազներգություններ, երբ Արցախի անկախության զոհասեղանը ներկվում էր քաջերի արյամբ ու հառնում էր անկախ ու հզոր Հայաստանի տեսլականը։

ՀԱՅ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԴԱՐԲՆՈՑԸ

Ես հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտն իր գոյության 20 տարիների ընթացքում, որը համեմատաբար քիչ ժամանակահատված է, կարողացել է դառնալ հանրապետության լավագույն կրթական օջախներից մեկը։ Միայն սույն փաստը, որ մեզ մոտ ընդունվում են բավականին բարձր՝ մեկ տեղի համար հինգից յոթ հոգի մրցույթում հաղթողները, խոսում է ավիացիոն ինստիտուտի կրթության բարձր որակի և հեղինակության մասին։ Եթե մեզ մոտ սովորելը պատիվ է, ապա շնորհիվ այն նվիրյալ զինվորական-դասախոսների, որոնք դաստիարակեցին մեր զինված ուժերի համար պիտանի սպայական կադրեր, անփոխարինելի մասնագետներ։

ՊԱՊՍ ՈՒ ԵՍ

Բենիամին պապս լուռ մարդ է, այնքան լուռ, որ կողքից նայողին կամ նրան լավ չճանաչողին տխուր, անսահման տխուր մարդ կարող է թվալ։ Մարդկանց հետ քիչ է խոսում, տնեցիների հետ՝ նույնպես։ Գուցե շատ է հոգնում, կամ էլ թե չէ մտածում է, որ իր շուրջն ամեն ինչ փոխվել է, և հիմա իրեն այլևս հասկացող չկա… Թերևս իրավունք ունի այդպես մտածելու. նրա երիտասարդ տարիների ընկերները, պատերազմական օրերի զինակիցները վաղուց չկան։ Ինքն արդեն 88 տարեկան է և, բնականաբար, իրեն շատ միայնակ է զգում։

ԵՐԳԻ ԶԻՆՎՈՐԸ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ՈՒԳԱ գումարտակի ժամկետային զինծառայող, ՌԻ նվագախմբի զինվոր Դավիթ Խաչատրյանը սիրված է Ռազմական ինստիտուտի ողջ անձնակազմի կողմից: Ծառայության մեկ ու կես տարվա ընթացքում նա հասցրել է իր գեղեցիկ ձայնով, գրագետ երգով գրավել բոլորի սրտերը: Այսօր արդեն դժվար է պատկերացնել ինստիտուտում կազմակերպվող որևէ միջոցառում առանց Դավիթի անմիջական մասնակցության: