Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#13 (980) 4.04.2013 – 10.04.2013

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԱՓՍՈՍԵԼ ՈՐՈՇՄԱՆՍ ՀԱՄԱՐ»

Զորամասի ԱՀԿ կենտրոնի տեխնիկ-օպերատոր, շարքային Հայաստան Գևորգյանի համար բանակում ծառայելը թաքուն ձգտում է եղել։ Իմանալով, որ զորամասին կին զինծառայող է պետք՝ նա միանգամից դիմել է հրամանատարությանը։ Մասնագիտությամբ լրագրող Հայաստանը արդեն 9 տարի ծառայում է և, իր խոսքով, վաղուց ընտելացել է զինվորական կարգապահությանն ու ծառայության դժվարություններին։ Ճիշտ է՝ լրագրությամբ այլևս չի զբաղվում, բայց չի էլ ափսոսում, ավելին՝ ուրախ է, որ թաքուն երազանքն իրականացել է։

ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մենք երկինք սիրող ազգ ենք, մեր ազգային մենթալիտետը շատ ներդաշնակ է օդաչուի մասնագիտական խառնվածքին՝ սառնասրտություն, արագ կողմնորոշվելու ունակություն, հավասարակշռվածություն, հնարամտություն, համարձակություն։ Մեր բուհի ընդունելության քննությունների ժամանակ միշտ էլ մեծ մրցակցություն է լինում (կազմավորման օրից մինչև հիմա)։ Անցյալ տարի մեր նորընծա կուրսանտների 40 տոկոսը կարող էր անվճար սովորել հանրապետության քաղաքացիական բուհերում, այսինքն՝ մեր բուհ են դիմում բարձր առաջադիմությամբ շրջանավարտները…

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ

Արտեմ Շահազիզյանը 2006թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադարձավ հայրենիք: Դպրոցն ավարտելուց հետո որոշեց ընդունվել ռազմական ավիացիոն ինստիտուտ: Արդեն չորս տարի է` յուրացնում է ուղղաթիռի տեխնիկի մասնագիտությունը. «Փոքր ժամանակ միշտ կոնստրուկտորի տուփ էի նվեր ստանում: Սիրում էի կոնստրուկտորով ուղղաթիռ պատրաստել: Ոչ ոք չէր կասկածում, որ ապագայում ուղղաթիռների հետ եմ գործ ունենալու: Մեր ընտանիքում զինվորականներ չկան, ես առաջինն եմ: Իմ պարտականությունն է տեխնիկան մշտապես պահել սարքին, մարտունակ վիճակում:

ՄԵՐ ՏԱՆ ԼՈՒՅՍԻՆ ՆԱՅՈՂ ՇԱՏ ԿԱ

Վեց տարեկան էի, երբ հայրս զոհվեց։ Ինձ համար` երեխայիս համար, սովորական օր էր, բայց մեր տան ելումուտից, տղամարդկանց դեմքի այլայլված արտահայտությունից, կանանց լացակումած աչքերից հասկանալի էր, որ արտակարգ բան է պատահել։ Նաև մերոնց՝ տատիս, մայրիկիս, հորաքույրերիս զուսպ ողբից հասկանում էի, որ մեծ դժբախտություն է պատուհասել մեր գերդաստանին։

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»  20 ՏԱՐԵԿԱՆ Է

««Հայ զինվորը» 20 տարեկան է: Բանակի թերեւս ամենագլխավոր ու հավատարիմ տարեգիրը այսօր էլ բանակի հետ է, բանակի խոսափողն է, բանակի գաղափարախոսության արտահայտիչն ու քարոզիչը: Բանակաշինության ակունքներում կանգնած պարբերականը տարիներ շարունակ քարոզել է ուժեղ պետության, պաշտպանված երկրի գաղափարը, կոչ է արել ազգային համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, եղել է ինքնաճանաչողության, ազգային ինքնության պահպանման, ազգային հպարտության ջատագով, միեւնույն ժամանակ զարգացման ու առաջընթացի, համաշխարհային քաղաքակրթության ճշմարիտ արժեքներին ինտեգրվելու կողմնակից:

«ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԷԱՊԵՍ ՆՎԱԶԵՑՆԵԼ»

21-րդ դարում նկատելի է պատերազմի և խաղաղության միջև տարբերությունների վերացման միտում: Պատերազմներն արդեն չեն հայտարարվում, իսկ սկսվելով՝ ընթանում են ոչ սովորականի պես: Վերջին ռազմական հակամարտությունների փորձը վկայում է, որ միանգամայն բարեկեցիկ պետությունը հաշվված ամիսների և նույնիսկ օրերի ընթացքում կարող է վերածվել արյունալի զինված պայքարի ռազմաբեմի, դառնալ օտարերկրյա ներխուժման զոհ, ընկղմվել քաոսի, հումանիտար աղետի և քաղաքացիական պատերազմի հորձանուտը: Զոհերի թվով և ավերածությունների մասշտաբով, սոցիալական, տնտեսական և քաղաքական աղետալի հետևանքներով այդ նոր տեսակի հակամարտությունները համեմատելի են ամենաիսկական պատերազմի հետևանքների հետ:

ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻՆԵՐ

Բոլոր ժամանակներում, բոլոր բնակավայրերում լինում են պետության «նվիրյալներ»։ Գյուղացիներից մեկին, ասում էին, աքսորել են այն բանի համար, որ գյուղամիջում ցույց էր տվել ձեռքի ափերի կոշտուկները, որոնք առաջ էին եկել գերանդի բանելուց, բահով հողը փորելիս, ջուր անելիս… Եվ այդ նվիրյալներից մեկը վերևներին գրել էր, որ էսինչ-էսինչյանը դժգոհ է էս երկրից ու գյուղամիջում ձեռքերը ցույց տալով ասում է. «Նայեք, տեսեք, թե էս ինչ օրի հասցրին մեզ»։ Այն ժամանակների համար այդքանն էլ բավական էր, որ մի ամբողջ գերդաստան՝ իր մեծով ու փոքրով բռներ հեռավոր Սիբիրի ճանապարհները։ Իսկ աքսորը դա չարյաց փոքրագույնն էր, որովհետև մարդու կյանքն այնքան էր էժանացել, այնքան էր դարձել անարժեք, որ անողոքաբար կարող էին գործել դաժան ու անմարդկային պատիժներ։