Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#04 (971) 31.01.2013 – 6.02.2013

«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՎ, ՄԵՐ ԲԱՆԱԿՈՎ»

Հայ զինվորին մաղթում եմ առողջություն, մարտունակություն, բարոյահոգեբանական բարձր որակներ, առավելապես Արցախում գտնվող զինվորներին համբերություն և ադրբեջանական ագրեսիան ու հարձակումները խիզախորեն հետ մղելու կարողություն, քանի որ նրանց արիությամբ, պատրաստվածությամբ, պատրաստակամությամբ է պայմանավորված մեր երկրի անվտանգությունը: Թող Աստված մեզ ուժ տա, որպեսզի կարողանանք մեր պատմական հողերը հետ վերադարձնել: Հայաստանին, մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

– Սպասի՛ր, տղա՛ս, – որքան հնարավոր է մեղմ արտասանեց նա` մոտենալով Արտավազդին ու գրկելով նրա ուսերը, – մեր միջև չի եղել այնպիսի բան, ինչը կարող էր խռովել իմ խիղճն ու փոխել քո հանդեպ վերաբերմունքը:
Իշխանի խոսքերում Արտավազդի հանդեպ ունեցած ամբողջ սերն ու կուտակված հայրական կարոտն էր: Նա խորը ցավ էր զգում այն գիտակցությունից, որ անհանգիստ, անհաղթահարելի և անհնազանդ մտքերն ալեկոծում են իր տանջված ու ջլատված գիտակցությունը, և ասես ներշնչել էր իրեն այն բառերը, որոնք պետք է ցրեին վերջին օրերին կուտակված կասկածներն ու տագնապները:

Դո՛ւ, մարդ արարած, իմացած եղիր,
Լոկ դա չէ միայն աշխարհիս բանը,
Որ յաթաղանով պատմություն կերտեն,
Ու բռնի ուժով արդյունքի հասնեն:

Երբ իբր լուսավոր այս դարի վերջում,
Մեզ դրկից դարձած քոչվորի որջում,
Նորից եղեռնվեց թե՛ մանուկ, թե՛ ծեր,
Ազգը պետք էր, որ հեռուն մտածեր…

ՊԱՅՔԱՐ ԱՌԱՆՑ ԴԱԴԱՐԻ

Դեռ չէր ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ սկսվեց երկու հակառակ հասարակարգերի դաժան մրցակցությունը, որը երբեմն-երբեմն (կարճ կամ երկար ժամանակով, հիմնականում ուրիշ պետությունների տարածքներում) վերաճում էր իսկական պատերազմի: Պատմաբանները այդ պատերազմը անվանում են «սառը պատերազմ»: Տարօրինակ այդ պատերազմի ամենահետաքրքիր դրվագներից են հետախուզական ինքնաթիռների հանդուգն թռիչքները մրցակից երկրների օդային տարածքներում, որոնք շատ հաճախ վերածվում էին իսկական մարտերի, որոնք կրում էին ավելի հետաքրքրական և զավեշտական բնույթ՝ պայմանավորված դե ֆակտո խաղաղ ժամանակների համար հաճախակի և ագրեսիվ թռիչքներով, դրանց համարձակությամբ, տեխնիկական միջոցների ընդգրկունությամբ, ինքնաթիռների օրեցօր աճող բացառիկ տվյալներով և այլն:

«ՅՈՒՐԻ ԴՈԼԳՈՐՈՒԿԻՆ» ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ռազմածովային նավատորմը սպառազինության է ընդունել 955 «Բորեյ» դասի առաջին` «Յուրի Դոլգորուկի» նորագույն ռազմավարական ատոմային սուզանավը: Մինչև 2020թ. ռուսական նավատորմը կստանա այս դասի 8 ատոմային սուզանավ: Այս փաստը մեծ ոգևորություն է առաջացրել ռուս զինվորականների շրջանում, իսկ ոգևորվելու առիթ իրոք որ կա: ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ պետության ռազմածովային ուժերը ստանում են այսպիսի հզոր և նոր մոտեցումներով կառուցված ամբողջությամբ ռուսական ատոմային սուզանավ:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ

MK23 ատրճանակը արտադրել է գերմանական HECLER-KOCH ընկերությունը ԱՄՆ հատուկ գործողություն կատարող ուժերի ղեկավարության համար: Մրցույթը, որը սկսվել էր 1991 թ., որին, բացի ընկերությունից մասնակցում էր նաեւ ԿՈԼՏ-ը։ Hecler-Koch ընկերության ատրճանակը ճանաչվել էր հաղթող: 1996 թ. ատրճանակն ընդունվում է հատուկ գործողություն կատարող ուժերի սպառազինություն: