Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#04 (971) 31.01.2013 – 6.02.2013

ԿԳԱ ԱՅԴ ՕՐԸ...

Կարեն Բաբայան. ԼՂՀ ՊԲ առանձին մոտոհրաձգային գումարտակի նախկին հրամանատար. «Իր մարտական ուղու ընթացքում Սոս Հովսեփյանն աչքի է ընկել հայրենիքի նկատմամբ ազնիվ ու մաքուր սիրով, հայ ժողովրդին եւ նրա ազգային-ազատագրական պայքարին իր անմնացորդ նվիրվածությամբ, խիզախությամբ ու անձնազոհությամբ: Սոսի պես հայ քաջարի մարտիկների շնորհիվ է, որ մենք այսօր վայելում ենք խաղաղությունը, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պատմական անգնահատելի իրողությունը, մասնակցում ենք պետության եւ զինված ուժերի հզորացման գործընթացին: Սոսի կերպարում զարմանալիորեն միավորված էին բանաստեղծը, ճարտարապետը, զինվորը»:

ՄԻ ԷՋ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ

Արցախյան Ազատամարտի չորրորդ տարվա սկիզբն էր` 1994 թ. հունվարը:
ԼՂՀ բանակի հետախուզության ձեռք բերած տվյալների համաձայն՝ ադրբեջանական հրամանատարությունը 1993 թ. աշնանը հարավային ճակատում կրած պարտությունից հետո մարտական մեծ ուժեր է կենտրոնացնում Արցախյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում, այդ թվում նաև Աղջաբեդի և Ժդանովսկի շրջաններում, որտեղից նախատեսվում էր հզոր հարվածներով ճեղքել Արցախի պաշտպանական դիրքերը հարավային (Հորադիզ քաղաք-կայարան), հարավարևելյան (Ֆիզուլիի շրջան, Հորադիզից հյուսիս-արևելք՝ դեպի Շուքյուրբեյլի-Ալխանլի հատվածը) ու արևելյան (Մարտունիի շրջանի հարակից ուղղությունը) ճակատներում և գրավելով Մարտունիի ու Ֆիզուլիի շրջանները՝ դուրս գալ դեպի Հադրութ և Ստեփանակերտ, իսկ հաջողության դեպքում՝ գուցե նաև Զանգեզուր ու Նախիջևան…

ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԳՆԴԱՊԵՏԸ

Հովիկ Ազոյան` Սիսական գնդի փառապանծ հրամանատար, որին սերունդները սիրով ու երախտագիտությամբ են հիշելու:
Ես գնդապետի մասին առաջին անգամ հեռուստատեսությամբ եմ լսել, դիտել նրա ու նրա ղեկավարած գնդի մասին պատմող տեսանյութը «Զինուժով» ու նույն պահին էլ մտածել եմ. «Երանի որդիս հենց այս գնդում ծառայի»:
Անցավ մի քանի տարի, տղաս զորակոչվեց բանակ ու ծառայության անցավ Սիսիանի գնդում` գնդապետ Հովիկ Ազոյանի գնդում, որտեղ առաջին անգամ եղա զինվոր որդուս երդման արարողության օրը: Այն կազմակերպվել էր բարձր մակարդակով: Դա իմ ապրած կյանքի ամենահուզիչ օրն էր, որը երբեք չեմ մոռանա:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ՀԱՅ ԵՖՐԵՅՏՈՐԻՆ»

Արցախը աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել: Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը, և մենք` ժողովրդով, պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ` կարեցածի ու հնարավորությունների չափով, պիտի նպաստի այդ գործին: Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում: Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն: Կարելի է ասել, որ այսօր գրեթե 99 տոկոսով այդ կենտրոնացվածությունը կա, ինչը պիտի ամրացնենք ու ուժեղացնենք: Իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ:

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ

Զորամասի անցագրային կետում կարելի է արդեն որոշակի պատկերացում կազմել տվյալ զորամասի կարգապահության, զինվորական գործի իմացության և այլ խնդիրների մասին։ Այնուհետև, մինչև հրամանատարին ներկայանալը, երբ արդեն քայլում ես զորամասի տարածքով, այդ պատկերացումներն է՛լ ավելի են ամբողջանում։ Շարքային Ռ.Ալավերդյանի ուղեկցությամբ մտնում ենք զորամասի տարածք և ներկայանում հրամանատարին։ Հրամանատարը երիտասարդ է, ձիգ կեցվածքով։ Տանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գեւորգ Մխեյանը վերջերս է նշանակվել այդ պաշտոնին: Զրույցից զգացվեց, որ չնայած երիտասարդ տարիքին, ունի հարուստ զինվորական կենսափորձ, հեռանկարային սպա է։

Հայաստա՛ն աշխարհ, դու քարե ամրոց,
Գիտելիքների ու մշակույթի դու անմար հնոց,
Շուրջդ ազգեր են օտարալեզու եւ ոչ հուսալի,
Սակայն դու ունես Հայկական բանակ խրոխտ, պանծալի։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» օրենքի համաձայն` կառավարության կառուցվածքի մեջ առաջին անգամ երևաց պաշտպանության նախարարությունը: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, սակայն դրա կազմավորման համար գործնական քայլեր սկսեցին արվել 1992թ. հունվարի 28-ին։ Իհարկե, կառավարությանը կից 1991թ. մայիսի 4-ին ստեղծված Պաշտպանության կոմիտեն (Պաշտկոմը) շարունակում էր գործել: Նրա անդամների համեստությունն էր թերևս պատճառը, որ մեր վերջին` Հայկական համառոտ հանրագիտարանում Պաշտկոմի մասին ոչ մի հիշատակում չկա։ Ուստի հարկ եմ համարում այստեղ որոշ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի և Արցախի պաշտպանության գործում իր նշանակալի ավանդը բերած Պաշտպանության կոմիտեի մասին: